ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի հարցով դատախազը կմտնի խորհրդարան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում մտնելու է խորհրդարան ևս մեկ պատգամավորի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։

Խնդիրը, սակայն, այս անգամ ընդդիմությունը չէ, իշխանությունը որոշել է պատժել իր իսկ ներկայացուցիչներից մեկին։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է թիրախում։ Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ հայտարարեց, թե քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի համավարակի օրերին իրականացված չարաշահումների փաստով, ընդ որում քրեական գործով անցնող երկու հիմնական անձինք առողջապահության նախկին և ներկա նախարարներն են։ Եթե Անահիտ Ավանեսյանին հաջողվել է առայժմ իր վրայից հեռացնել սլաքները, ապա Թորոսյանը սեփական կուսակիցների թիրախում է։ Թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Թորոսյանը վերջին շրջանում բավականին կոշտ հայտարարություններ է անում Անահիտ Ավանեսյանի նկատմամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա նույնիսկ իր նախկին տեղակալին խնդրել է վերացնել չարաշահումների որոշ հետքեր նախարարությունում, սակայն Ավանեսյանը ոչ միայն չի կատարել Արսեն Թորոսյանի խնդրանքը, այլ նույնիսկ ինքն է մի շարք փաստաթղթեր փոխանցել նախաքննական մարմնին։

Թորոսյանը նաև չի կարողանում լեզու գտնել ո՛չ Նիկոլ Փաշինյանի , ո՛չ էլ սեփական կուսակիցների հետ։ Փաշինյանն ընդհանրապես չի ցանկանում լսել Թորոսյանի պարզաբանումները, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները միայն ուրախության ձեռքերն են շփում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդապետյանի՝ Ազգային ժողով մտնելու դեպքում, «Քաղպայմանագիրը» գրեթե ամբողջ կազմով կողմ է քվեարկելու Արսեն Թորոսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը, հատկապես «Քաղպայմանագրի» վարչության ընտրություններից հետո Թորոսյանը դարձել է ՔՊ աչքի գրողը, թեև մինչ այդ էլ առանձնապես լավ հարաբերություններ չուներ խմբակցության ներկայացուցիչների հետ։

Էլեն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular