ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. իշխանությունները ցանկանում են ընդլայնել համացանցի գրաքննության իրենց լիազորությունները ռազմական դրության պայմաններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն հաստատել առցանց բովանդակությունը գրաքննելու, լրատվամիջոցներն արգելափակելու և նույնիսկ ինտերնետ հասանելիությունը ռազմական դրության պայմաններում սահմանափակելու իրենց հնարավորությունները:
Նման դրույթի ներդրման հնարավորությունը հիպոթետիկ չէ Հայաստանի համար, որը պարտություն կրեց 2020 թվականին Ադրբեջանի հետ երկրորդ ղարաբաղյան պատերազմում և մշտապես կանգնած է ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առաջ։


Նշենք, որ դեկտեմբերին Արդարադատության նախարարության կողմից պատրաստված համապատասխան օրինագծի հայտարարված նպատակն է ապահովել «ռազմական դրության իրավական ռեժիմի ավելի լավ կարգավորում»։ Սա կարծես պատասխան լինի 2020 թվականի պատերազմի ժամանակ իշխանությունների կողմից հապճեպ կիրառված սահմանափակումների քննադատությանը։


Սակայն, փորձագետների և իրավապաշտպանների կարծիքով, օրինագիծը հստակ չափանիշներ չի սահմանում և կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակներում լիազորությունների անվերահսկելի իրականացման:


Արդարադատության նախարարության օրինագծով առաջարկվում են փոփոխություններ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում, որը թույլ կտա իշխանություններին արգելափակել որոշ առցանց հրապարակումներ, հավելվածներ և սոցիալական ցանցեր և նույնիսկ ամբողջությամբ արգելել մուտքը ինտերնետ, քայլ, որը Հայաստանի ոչ մի կառավարություն չի համարձակվել անել։ Օրինագծի համաձայն՝ ռազմական դրության պայմաններում ինտերնետ հասանելիություն կտրամադրվի որոշակի պետական ​​հաստատությունների և ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտների, չնայած օրինագիծը չի ներկայացնում այդ կազմակերպությունների ցանկը։
Լրատվամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատու Արթուր Պապյանն այն կարծիքին է, որ իշխանությունները մի շարք սխալ որոշումներ են կայացրել վերջին պատերազմի ժամանակ, երբ ռազմական դրություն մտցվեց դրա մեկնարկի օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և չեղարկվեց դեկտեմբերի 2-ին՝ ավարտից գրեթե մեկ ամիս անց։ 


«Այն ժամանակ Tik-Tok-ն արգելափակված էր, բայց, օրինակ, Telegram-ն աշխատում էր, թեև վնասակար բովանդակության նյութեր շատ ավելի ակտիվ տարածվում էին այնտեղ։ Արգելափակման համար իրավական հիմքեր կամ չափանիշներ չեն եղել»,- Eurasianet.org-ին ասել է Պապյանը։


Նա նաև ասել է, որ հայաստանյան ինտերնետ-պրովայդերներին հարցրել է, թե պատերազմի ժամանակ ինչ իրավական հիմքով են արգելափակել լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, սակայն հստակ պատասխան չի ստացել։ Ինտերնետ-պրովայդերներին ասում են, որ օրենքով պարտավոր են համագործակցել Ազգային անվտանգության ծառայության հետ: «Բայց ԱԱԾ-ն ուղղակի հայտարարել է, որ պատերազմի ժամանակ իրականացրել է երկրի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ»,- ասել է Պապյանը։


Հայ-ադրբեջանական սահմանին պատերազմից հետո պարբերաբար տեղի ունեցող բախումների ժամանակ առճակատումն անփոփոխ տեղափոխվել է տեղեկատվական տարածք։ Հայաստանի իշխանությունների կողմից «տեղեկատվական պատերազմի» ամենահաճախ օգտագործվող գործիքներից մեկը ադրբեջանական լրատվամիջոցների հասանելիության մասնակի կամ ամբողջական արգելափակումն է։ Որոշ հրապարակումներ, այդ թվում՝ Caliber.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կից լրատվական կայքը, դեռևս արգելափակված են Հայաստանում՝ չնայած արտակարգ դրության բացակայությանը։


«Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն այժմ արգելափակված են։ Բայց դա օրենքի խախտում է»,- Eurasianet-ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշելով, որ նման սահմանափակումները հեշտությամբ կարելի է շրջանցել օգտագործելով վիրտուալ մասնավոր ցանցերը (VPN ծառայություններ):


Լրատվամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու Պապյանը մտահոգված է, որ թեև օրինագիծն ավելի հստակ ուրվագծում է իշխանությունների լիազորությունները ռազմական դրության պայմաններում, սակայն դրանց իրականացման չափանիշներն ու ընթացակարգը մնում են անորոշ: «Դեռ պարզ չէ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվի այս կամ այն ​​լիազորված պետական ​​մարմինը լրատվամիջոցները, սոցիալական ցանցերն արգելափակելու կամ ինտերնետ հասանելիությունը սահմանափակելու իր խնդիրները կատարելու համար»,- ասել է Պապյանը ենթադրելով, որ իշխանությունները փորձում են. օրինականացնել իրենց նախկին որոշումները, որոնք ընդունվել են 2020 թվականի պատերազմի և 2022 թվականի բախումների ժամանակ։


Բացի այդ նա հավելել է, որ օրինագծում չի նշվում, թե որ պետական ​​կազմակերպությունն է որոշումներ կայացնելու գրաքննության և լրատվամիջոցների արգելափակման վերաբերյալ։


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Eurasianet-ին տված հարցազրույցում կիսվել է նմանատիպ մտահոգություններով։ «Պետությունը ցանկանում է օրենսդրորեն կարգավորել իր ռեպրեսիվ գործառույթները չուսումնասիրելով անվտանգության առկա սպառնալիքները և դրանց դեմ այդ սահմանափակող միջոցների հնարավոր բացասական հետևանքները։ Տպավորություն է ստեղծվում, որ այժմ օրենսդրական հիմքեր են դրվում այդ ռեպրեսիվ գործառույթներն ապագայում օրինականացնելու համար։ Դա չարաշահումների համար մեծ տեղ է թողնում»,- ասել է նա:


Freedom House-ն իր 2022 թվականի Freedom Online զեկույցում Հայաստանը դասել է այն երկրների շարքում, որտեղ ինտերնետը գնահատվել է «ազատ» նշելով, որ պատերազմի ավարտից հետո այն ստացել է 74 միավոր 100-ից:


2022 թվականի հուլիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է օրենք, որը կսահմանափակի առցանց որոշակի բովանդակության հասանելիությունը այնպես, ինչպես արվել է Ռուսաստանում։ Սակայն նրա փորձն անհաջող էր, և սեպտեմբերին Դավթյանը պաշտոնավարման ավարտին լքեց պաշտոնը։
Ռազմական դրության օրինագծի մեկ այլ քննադատ Քրիստինե Գրիգորյանն է, ով հունվարի վերջին հրաժարական տվեց Հայաստանի օմբուդսմենի պաշտոնից։ Նրա հիմնական մտահոգությունն այն է, որ փոփոխությունների նախագիծը պատշաճ հանրային և մասնագիտական ​​քննարկում չի անցել։ «Նույնիսկ նախնական պայմանավորվածություն չի եղել այն մարմինների հետ, որոնք հետագայում պետք է կատարեն այդ օրինագծից բխող գործառույթները»,– ասել է Գրիգորյանը դեռ իր պաշտոնում գտնվելու ժամանակ։ Նա հավելել է, որ օրինագիծը «կարող է հանգեցնել խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular