Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ «ուղիղ ռազմական հակամարտության»․ ամերիկյան հետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան հետախուզական հանրությունը ԱՄՆ-ին սպառնացող «գլոբալ սպառնալիքների» մասին իր տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ձգտում զինված հակամարտության ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս զեկույցի չգաղտնազերծված տարբերակից համապատասխան հատվածներ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը, հավանաբար, չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- ասել են այս փաստաթղթի հեղինակները։
Սակայն, ըստ նրանց, իբր սպառնալիք կա, որ նման հակամարտություն «կարող է լինել»։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի միջև պատերազմ չկա, ինչպես նաև խոստացել էր կանխել նման սրացումն ապագայում։