ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն չգիտի, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»․ Ստոլտենբերգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չգիտի, թե ով կարող էր դիվերսիա կատարել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա։ Այս մասին նա հայտարարել է Ստոկհոլմում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք գիտենք, որ հարձակում է եղել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վրա, դիվերսիոն գործողություն, բայց մենք չկարողացանք բացահայտել, թե ով է կանգնած դրա հետևում», - ասել է գլխավոր քարտուղարը:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ դիվերսիաները հաստատում են ՆԱՏՕ-ի կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ Դաշինքի երկրներն ունեն հազարավոր կիլոմետրանոց ստորջրյա գազատարներ և նավթատարներ, էլեկտրական և ինտերնետ մալուխներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular