ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանություններին. Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Այսօր ես պարոն նախագահին եմ ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանություններին»։

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո մամուլի հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular