ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտենսիվ հակաքարոզչություն ռուս խաղաղապահների դեմ. Ո՞ւմ է ձեռնտու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում նույնիսկ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները շարունակում են հակառուսական քարոզչություն իրականացնել և աջակցել ռուս խաղաղապահների դեմ գործողություններին։

Երեկ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված է խաղաղապահների կենտրոնակայանը, ընդ որում բողոքի ակցիաներն ուղեկցվել են միջադեպերով։

Մի քանի երիտասարդներ իրենց մեքենաներով փակել են զորակազմի ռազմակայանի մուտքը, ինչից հետո թեթև քաշքշուկ է եղել խաղաղապահների և ցուցարարների միջև։ Նախապես պատրաստված պաստառներով կենտրոնակայանի մոտ ժամանած ցուցարարները ռուս խաղաղապահներին մեղադրել են իրենց պարտականությունները չկատարելու և արցախցիներին չպաշտպանելու մեջ։

Իհարկե ռուս խաղաղապահների նկատմամբ քննադատությունը ունի որոշակի օբյեկտիվ հիմքեր և անհնար է արդարացնել նրանց անգործությունը, սակայն նույնիսկ ստեղծված պայմաններում բոլոր սլաքները ռուս խաղաղապահ զորախմբի կողմը ուղղելը հղի է լրջագույն վտանգներով թե՛ Արցախի համար և թե՛ Հայաստանի, մինչդեռ գործող վարչախումբը, տուրք տալով իր արտաքին քաղաքական վեկտորը փոխելու գործողություններին, ամեն ինչ անում են ռուս խաղաղապահների դեմ բողոքի լայն արշավ սկսելու համար։

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովը երեկ հայտարարել է, թե Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը կարող է հանգեցնել նաև Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմակայանը ընդհանրապես դուրս բերելուն։

Խաղաղպահների դեմ գործողությունների անթույլատրելիության մասին է խոսել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գրքի շնորհանդեսի ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանն այս պահին այլ դաշնակիցներ չունի և ռուս խաղաղապահներին այլ խաղաղապահ ուժերով փոխելն անհնար է։

Թերևս այս հանգամանքը քիչ է հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որոնք ամեն գնով ցանկանում են տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին և նրանց փոխարինել թուրք-ադրբեջանական տանդեմով։ Ռուս խաղաղապահների դեմ այս արշավը բխումէ Բաքվի սրտից, և Հայաստանի ու Արցախի իշխանությունների շահեր համադրվում են Ադրբեջանի շահերի հետ։ 

Լինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular