ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հ.Բ.-ի նկատմամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացրել  հայտարարագիր, որում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել  է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի այդ, նշված ժամանակահատվածում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:

2018 թվականի մարտի 22-ից Հ.Բ.-ն նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2018 թվականի հունիսի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր անվամբ առկա է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, ունի 864 հազար 493 ՌԴ ռուբլի, որը 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ, համարժեք է եղել 7 մլն 296 հազար 320 դրամին: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):

2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ հարկային տարում շարժական գույք չի օտարվել, որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված 2 մլն 880 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ 2018 թվականի հունիսի 23-ին, Հ.Բ.-ն իր անվամբ հաշվառված «MERCEDES-BENZ S450 4MATIC» մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Հ.Բ.-ն, 2020 թվականի մայիսի 19-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ տվյալ տարվա սկզբում իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 3 մլն ՌԴ ռուբլի: Մինչդեռ հայտարարագրման տարվա սկզբում Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

2021 թվականի մարտի 1-ին ներկայացրած հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ իր անվամբ հաշվառված է «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 2 մլն 940 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել «VAZ 21011» մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, 2020 թվականի ընթացքում՝ մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:

Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մարտի 6-ին Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):

Հ.Բ.-ի նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:      

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular