ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի բոլորին, և նույնիսկ ինքն իրեն, ապացուցել, որ դեռ ՀՀ վարչապետն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Կարծես հերթական ինչ-որ տեղ այցելության հաղորդագրություն լինի և այն այդպես էլ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի սաղավարտի վրա գրված չլիներ՝ ՎԱՐՉԱՊԵՏ:

Այս լուսանկարը համացանցում բուռն քննարկվում է: Այո՛, հնարավոր է դա արվել է օրինակ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ադրբեջանին ինտեգրվելու մասին թեման մի քիչ մեղմացնելու համար: Այո, այս անգամ էլ հաջողեցին: Բայց պետք չէ մոռանալ, որ նաև կարիք կա «չշկռելու», որ ինքը գլխավոր գերագույնն է: Նկատենք, որ Փաշինյանը կրում էր նաև ՀՀ վարչապետ տարբերանշանով հագուստ, ապա ինչո՞ւ ոչ, նաև սաղավարտն է կարելի:


Փաշինյանն իր իշխանությունը վերահաստատելու համար  մեկ անգամ չէ, որ նույնիսկ ստորացրել է հասարակ աշխատակիցներին: Այդ քայլերը, հավանաբար, շոյում են նրա էգոն: Դեռ նորընտիր վարչապետ լինելով՝ տեսախցիկների առաջ նվաստացրեց և աշխատանքից հեռացրեց մաքսատան սովորական աշխատակցին:


Կարևոր է նաև այն՝ Փաշինյանի նկարը փակցված է նախարարների, ՔՊ խմբակցության պատգամավորի և այլ մանր ու միջին պաշտոնյաների սենյակներում: Կառավարության նիստերում անգամ մի փոքր ուշ է մտնում, որ նախարարները ոտքի կանգնելով իրեն դիմավորեն: 


Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի բոլորին և նույնիսկ ինքն իրեն ապացուցել, որ դեռ ՀՀ վարչապետն է և դա տիտղոս է, որ իրենից խլել չի լինի՝ հատկապես, որ ինքն ատամներով է պահում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular