ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլեֆ՝ փափուկ բարձի տեսքով. Փաշինյանական վարչախումբը նոր մարտավարություն է որդեգրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը նոր մարտավարություն է որդեգրել՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, իր քայլերը արդարացնելու, նաև հնարավորինս անցնցում մտահաղացումն իրականացնելու համար։ Հայաստանյան արևմտամետ սեգմենտը, որ վաղուց սնվում է արևմտյան աղբյուրներից, հիմա էլ անցել է ուղղակիորեն իշխանական կերակրատաշտից օգտվելուն, վերջին շրջանում բուռն քննարկումների մեջ են՝ ինչպիսի մոդել մշակել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության առումով։

Իշխանամետ հատվածը գիտակցում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բնավ է անցնցում չի լինելու, հնարավոր են լուրջ հակազդեցություններ, հատկապես մեր տարածաշրջանում ազդեցության դարավոր ավանդույթներ ունեցող Ռուսաստանի կողմից։ Ուստի, որոշվել է «անշառ» տարբերակ գտնել, մասնավորապես հայտարարել, թե Հայաստանը ոչ թե ռուսական անվտանգային ճարտարապետությունից անցում է կատարում արևմտյանին, այլ իրեն պետք է հռչակի արտադաշինքային, չեզոք երկիր։

Միջանկյալ այս տարբերակը հրամցնելու են թե՛ հանրությանը, և թե՚ արտաքին աշխարհին։ Փափուկ բարձի տեսքով այս բլեֆի իրական նպատակները, բնականաբար, պարզ են բոլորի, հատկապես Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար։ Սակայն փաշինյանական վարչախումբը այսօր խնդիր ունի սեփական ընտրողներին և հայ հանրությանը համոզելու իր իբր «չեզոքության» մեջ։

Իսկ ՀԱՊԿ-ն լքելուց և ՌԴ ազդեցությունը չեզոքացնելուց հետո արևմտյան անվտանգային համակարգին ինտեգրվելն արդեն տեխնիկայի հարց է։ Հատկապես, որ ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը բնավ դեմ չէ նոր անդամներ ներգրավելուն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերլուծական մի շարք կենտրոններ այսօր աշխատում են այս մարտավարության վրա։ Ավելին, վարչապետի աշխատակազմին համապատասխան ՊՈԱԿ-ը տարբեր վերլուծաբանների, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների հետ մշակում է նոր հայեցակարգ, քարոզիչներն էլ պետք է կատարեն իրենց հանձնարարությունը, հանրությանը համոզեն, թե ՀՀ արտաքին քաղաքական գիծը հակառուսական չէ, այլ, ընդամենը, «չեզոք» է։

Կարինե Սարուխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular