ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը վտանգավոր զարգացումների մասին է խոսում. Ինչի՞ն են պատրաստում ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է գումարել Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ և չափազանց ուշագրավ ու վտանգավոր մի քանի հայտարարություններ արել։

Հիշեցնելով, մարտի 1-ին անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շարամանյանի գլխավորությամբ արցախյան պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ, Հարությունյանը նշել է, թե այդ հանդիպումների օրակարգում 4 հարց է եղել՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում։ Խոստովանելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական հարցեր, սակայն արցախյան պատվիրակությունը կանխել է, Արայիկ Հարությունյանը նշել է, թե այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, թե՝ կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը, լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր։

Նեղսրտած նախագահը հայտարարել է, թե իրենք չեն ընդունել, չեն ընդունում և կրկին հայտարարում են, որ չեն հրաժարվելու անկախության իրավունքից և ինքնորոշման իրավունքից։ Միաժամանակ, Հարությունյանն արդեն հստակ «ահաբեկում է» սեփական ժողովրդին՝ նշելով, թե առաջիկայում ունենալու են տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայել, կամ ընտրում են շարունակել պայքարը, կամ էլ պետք է ընդունեն Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, իսկ այդ դեպքում երկրում պետք է ձևավորել նոր իշխանություն։

Սա փաստացի վերջնագիր է սեփական ժողովրդին, որ կամ պատրաստում են նոր պատերազմի և նոր կորուստների, կամ էլ ստիպված են լինելու ընդունել Ադրբեջանի պահանջները։ Իհարկե, այսօրվա դրությամբ հայկական բանակը չունի այն անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի կարողանա ևս մեկ պատերազմ մղել Ադրբեջանի հետ և կրկին ողբերգական կորուստներ ենք ունենալու, ուստի և այս հանգամանքը հաշվի առնելով, Արցախի ու Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին վախեցնելու նոր մարտավարություն են որդեգրել նորանոր զիջումներ Ադրբեջանին անելու համար։ 

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular