ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայան. «Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա: 
«Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի: Մարդը 25 տարի իրենց հետ աշխատել է, որից 16 տարին Հայաստանում, 8–ը՝ Ղարաբաղում, կարային ձերբակալեին, քրեական գործ հարուցեին: Հիմա ուզում են մարդկանց վախեցնեն, ես տենց եմ հասկանում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Սամվել Բաբայանը՝ շարունակելով. «Քրեական գործերը իրենց վրա են հարուցվելու, թող մտածեն դրա մասին: Եթե մեկը պետական հանցագործ ա, ո՞նց կարա մյուսի վրա գործ հարուցի: Հա, կարան, ինչ ուզում են, կարան, իշխանությունն իրանցն ա: Ուզում են, քրեական գործ են հարուցում, ուզում են կրճատում են, բայց դա ցիրկ ա, էդ ցիրկին մենք չենք ցանկանում մասնակցել»: 

Ըստ Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարը, ըստ կանոնադրության, պատասխան չի տալիս, թիկունքի պետն ու նախարարի տեղակալներն են պատասխանատուները. «Եթե գործ ունեն հարուցելու, էդ մարդկանց պետք է ձերբակալած լինեն: Քանի չեն ձերբակալել, ուրեմն իմաստ չունի խոսել: Խոսակցություններ են գցում, որ մարդկանց շեղեն»: 

«Օհանյան» դաշինքի շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստի» հարցին, թե հետաքրքրություն կա իրավապահների կողմից իրենց կողմնակիցների հանդեպ, հատկապես՝ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունից հետո, ասաց. «Այս պահի դրությամբ դեռևս նմանատիպ ահազանգ չունեմ:

Հույս ունեմ, որ իշխանությունները Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությունով կսահմանափակվեն և որևէ հետապնդում չեն իրականացնի: Նույնիսկ իրենց տարածած հաղորդագրությունից պարզ է, որ գործ ունենք քաղաքական ինչ–որ գործընթացի հետ, որովհետև որևէ բռնություն չկա, խոսվում է, որ սպառնալիք է եղել: Եթե այլ անձի կողմից լիներ, նման զարգացում չէր լինի: Հույս ունեմ՝ պարոն Օսկանյանի տղայի հետ կապված վիճակը արագ կհանգուցալուծվի: Սա դիտում եմ որպես պարոն Օսկանյանին ակտիվ քարոզարշավից մեկուսացնելու փորձ»: 

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դաշինքի շտաբները չեն փակվում, բայց չհերքեց, որ դաշինքը ֆինանսական խնդիրներ ունի: «Հայաստանում հիմա ֆինանսական վիճակը լավ է իշխանության մոտ, որը բոլոր օրինական և անօրինական եղանակներով մուտք ունի ՀՀ ֆինանսական ոլորտ, այդ թվում՝ իմ ու ձեր գրպան՝ սկսած արագաչափերով, տեսախցիկներով, վերջացրած մենաշնորհային տնտեսությամբ»,– ասաց Մարտիրոսյանը: 

Հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ հիմա Սամվել Բաբայանն է իրենց ֆինանսավորում: «Ոչ: Բոլորս այս պահի դրությամբ, ամեն մեկս մեր ներածին չափով ներդրում ենք կատարել: Քարոզարշավը օրենքով ֆինանսավորվում է բացառապես հիմնադրամից: Այս պահին հիմնադրամ չկա: Հիմնադրամը կբացվի և մուծումները կլինեն մեր քաղաքացիների կողմից»,– ասաց «Օհանյան» շտաբի պետը: 


Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքից հետ կանգնողներ չեն եղել, ընդհակառակը, մի շարք ազատամարտիկներ և ՀԿ–ներ են միանում դաշինքին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular