Հանուն գենդերային հավասարության. Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի նոր տարբերակում իշխանը դարձել է արքայադուստր
ՄՇԱԿՈՒՅԹԻսրայելում հրատարակվել է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հանրահայտ «Փոքրիկ իշխանը» պատմվածքի նոր տարբերակը, որում գլխավորը հերոսը՝ Փոքրիկ իշխանը, դարձել է արքայադուստր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հանգստյան օրերին հասանելի է դարձել «Փոքրիկ իշխան»-ի նոր եբրայերեն թարգմանությունը: Նշվում է, որ իշխանին արքայադուստր դարձնելու որոշումն ընդունվել է հանուն գենդերային հավասարության, նոր տարբերակը ստացել է «Փոքրիկ արքայադուստր» անվանումը. գիրքը հրատարակվել է իսրայելական «Շտեյմացկի» գրախանութների մեծ ցանցի նախագծի շրջանակում։
«Մանկական գրքերի գլխավոր հերոսների միայն 31 տոկոսն է իգական սեռի: Այսպիսով, եբրայերեն մանկական գրականության մեջ գենդերային հավասարությունը խթանելու համար «Շտեյմացկի»-ն որոշել է սկսել այս նախագիծը, որը խրախուսում է գրողներին ստեղծել մանկական գրքեր՝ իգական սեռի հերոսներով»,- ասվում է հրատարակչի հայտարարության մեջ։
2017 թվականին «Փոքրիկ Իշխանը» դարձել է ամենաշատ թարգմանված գիրքն Աստվածաշնչից և Ղուրանից հետո։ 1943 թվականին հրատարակված հեքիաթն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 200 միլիոն օրինակով։