ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ դրդմամբ է Գերմանիայի կանցլերի էջից հանվել հայամետ հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության մի հատված՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բեռլինում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլերը երկու անգամ նշել էր, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքների հիման վրա, ընդ որում, այդ երկու սկզբունքները հավասարազոր են։

Մինչդեռ հաղորդագրության՝ այժմ կայքում գտնվող տարբերակում, արձանագրված է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ 
Համացանցում պահպանվել է հաղորդագրության նախնական տարբերակը, որը Գերմանիայի կանցլերը հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Թերևս հաղորդագրությունը փոփոխելը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման մասին կարևորագույն արձանագրման հեռացնելը տեղի է ունեցել ոչ թե Գերմանիայի իշխանությունների ցանկությամբ, կամ էլ թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմամբ, այլ, ըստ ամենայնի, հենց Հայաստանի իշխանությունների խնդրանքով։

Փաշինյանը, որ մինչև շաբաթ օրը գտնվում էր Գերմանիայում, մեր աղբյուրների համաձայն, անձամբ է խնդրել հեռացնել այդ հատվածը, որպեսզի կարողանա շարունակել բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր սեփական քաղաքական շահերի համար։ Նույն այդ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ բառ չէր ասել Արցախի բնակիչների ինքնորոշման մասին, և հետևաբար Գերմանիայի կանցլերի կայքում տեղի ունեցած խմբագրումը հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։

 
Թե ինչ հակահայ մտադրություններ ունի Նիկոլ Փաշինյանը, թերևս որևէ մեկի մոտ այլևս վաղուց կասկած չի հարուցում։ Սեփական քաղաքական շահերը, ինչպես նաև Ալիևի ու Էրդողանի հետ իր քաղաքական ապագան կերտելու միտումները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի էլ թաքցնում և այդ ճանապարհին նույնիսկ քար է գցում Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի վրա։

Մարիամ Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular