ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր սադրանքներ է անում ու նոր պահանջներ դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո Ադրբեջանն անցել է սադրանքների և ագրեսիայի նոր փուլի։

Երեկ, ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում՝ Խափարլու կոչվող տարածքում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Գասպարյանը, ևս մեկ ծառայող ՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հայաստանի ԱԳՆ-ն և Արցախի իշխանությունները դատապարտել են Ադրբեջանի այս վարքը, նշել, որ Ադրբեջանը սրանով փորձում է լայնածավալ էսկալացիայի նոր հիմքեր ստեղծել։

Իսկ Ադրբեջանը, թերևս օգտվելով այլևս պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու իր պահանջը կատարելու հետ, նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ դուրս բերել բոլոր հայկական զինված ուժերն Արցախից։ Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետներըը ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բաքուն նաև պահանջել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հսկողության ռեժիմի կիրառում իրականացնել, այն ինչը տևական ժամանակ հենց Ադրբեջանի իրական ցանկությունն էր՝ վերահսկել Արցախ գնացող բոլոր բեռները և մարդկանց։ Ադրբեջանական այս հերթական սադրանքը վկայում է, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունների քարոզած Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները չեն նպաստում արցախցիների անվտանգությանը և իրավունքների ապահովմանը, և առիթ են Ադրբեջանի կողմից ուժային ճնշում կիրառելու համար, գործընթացում լիակատար հնազանդության հասնելու նպատակով։

Քաղաքագետները նշում են, որ միայն միջազգային կառույցների հսկողության տակ ընթացող թափանցիկ բանակցությունները կարող են հուսադրող հեռանկարներ ենթադրել։ Այս իրավիճակում չափազանց տարօրինակ է նաև ռուս խաղաղապահների գործողությունները, նրանք ոչ միջամտել են, ոչ էլ որևէ կերպ կանխել ադրբեջանցիների այս գործողությունները, ինչը վկայում է, որ Մոսկվան ևս չափազանց դժգոհ է Հայաստանի իշխանությունների վարքից և իր կողմից սեփական պատժիչ գործողություններն է իրականացնում։

Միլենա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular