ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն խոսել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ճանապարհի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով։ Այս մասին նա խոսել է չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հետևաբար, մենք պետք է օգտագործենք այս պահը, որպեսզի վերջ տանք այս հակամարտությունը: Ինչևէ, ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, և այս մեկը նույնպես կավարտվի խաղաղությամբ… Կա միայն մեկ ճանապարհ՝ խաղաղություն»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և այլ արևմտյան երկրները դրդել են Ուկրաինային, որպեսզի չբանակցի Ռուսաստանի հետ։

Ավելի վաղ Լուկաշենկոն Պեկին կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի Դաշնության հետ հիմա՝ առանց նախապայմանների։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ագրեսիայի դեպքում պատերազմը կստանա բոլորովին այլ բնույթ, նման սցենարի դեպքում Մինսկը կստանա ամբողջ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular