ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խաղաղության հայեցակարգից պոպուլիզմի հոտ է գալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

U74.ru–ն գրում է, որ  վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից ակտիվորեն քարոզվող խաղաղության հայեցակարգից, ինչպես նաև նրա գործունեությունից պոպուլիզմի հոտ է գալիս։ Նման կարծիք է հայտնել  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։


«Չի կարելի պարզապես վերցնել արևմտյան դիսկուրսը, աշխարհընկալումը Արևմուտքում և ինքնաբերաբար կիրառել այն Մերձավոր Արևելքում կամ Հարավային Կովկասում: Ինչն այս դեպքում հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում խաղաղության հասնելու որևէ ցանկության բացակայություն գրեթե անիրական է: Այդ պետությունների նպատակները շատ հեռու են խաղաղությունից»,- ասել է նա։
Այդ լույսի ներքո պրոֆեսորը համոզված է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը դեռ շատ է հեռու։ Խաղաղություն չի լինի անգամ, եթե նույնիսկ Հայաստանն ամբողջությամբ զինաթափվի, և Երևանը հրաժարվի Բաքվի և Անկարայի նկատմամբ բոլոր հավակնություններից։


«Այսօր դեռ մեր գլուխներս ամպերի մեջ ենք, համառորեն հրաժարվելով քաղաքական հասունություն դրսևորել միջազգային հարաբերություններում ապրում ենք անհասկանալի սկզբունքներով  և նախընտրում ենք այն փոխարինել պոպուլիզմով։ Իրականությունն այն է, որ բախումները Արցախում և մեր սահմաններին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրները վերջնականապես չեն լուծվել։ Բաքվի և Անկարայի ընկալմամբ պետք է լինի միջանցք է Սյունիքով և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում»,- ամփոփել է թուրքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular