ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերօրյա «օստապբենդերները». Ինչպես են պառակտում ընդդիմադիր դաշտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանը երբեք էլ շառլատանների պակաս չի ունեցել։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրում քաղաքական իրավիճակն անկայուն է, իսկ գործող իշխանությունները ձախողել են գրեթե ամեն ինչ, հայտնվում են քաղաքական ուժեր և իրենց քաղաքական գործիչ հորջորջող տարատեսակ անձինք, որոնք բառերի կույտի, պոպուլիստական հայտարարությունների և բացարձակ գաղափարազուրկ խոստումների ներքո փորձում են շեղել հանրության ուշադրությունը օրախնդիր տարբեր հարցերից, նաև պառակտում են ընդդիմադիր դաշտը, առաջին հայացքից իրատեսական կոչեր հնչեցնելով, սակայն տարբեր պատճառաբանություններով խափանելով փաշինյանական վարչախմբի դեմ համախմբման հնարավորությունները։ 2021 թվականին ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցությունը հայտարարում էր, թե մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, կուսակցության առաջնորդը օղիների ներմուծմամբ զբաղվող «Սարգիս Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանն է։

Դեռևս 2021 թվականի մարտին նա շեշտել էր, թե «պետությանը ծառայելու տենչանքով է գալիս»՝ խոստանալով մտնել ընտրապայքարի մեջ, մեղմիկ քննադատելով մի շարք նախարարների, սակայն որևէ թթու խոսք չասելով պատերազմում Հայաստանը պարտության տարած Նիկոլ Փաշինյանի մասին։ Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Երվանդ Թարվերդյանը հայտարարում էր, թե անհրաժեշտ է կասեցնել խորհրդարանական ընտրությունները, որպես պատճառաբանություն էլ անհեթեթ մի փաստարկ բերելով, թե ընտրական ցուցակները ուռճացված են, պետք է նորից ուսումնասիրել այդ ցուցակները, հետո խոսել ընտրությունների մասին։ Ավելին հայտարարում էր, թե ընտրությունների կազմակերպումը վտանգի տակ է դնում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը և պառակտում է ժողովրդին։ Մինչդեռ, ինքն էր պառակտում ընդդիմադիր դաշտը, հայտարարելով, թե որեւէ մեկին չեն սատարելու ընտրություններում, միգուցե հանրությանը կոչ անեն բոյկոտել այդ կրկեսը։

Կրկեսն իհարկե կայացավ, որի արդյունքների մասին տեղյակ ենք բոլորս, Երվանդ Թարվերդյանի գլխավորած քաղաքական ուժը բնականաբար չմասնակցեց։ Այժմ՝ երբ սարերի ետևում չէ Երևանի քաղաքապետի ընտրությունը, կրկին այս «կուսակցապետը» ակտիվացել է, հայտարարում է, թե մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, ամենօրյա պարբերականությամբ տարբեր լրատվամիջոցներում հարցազրույցներ է տալիս, կրկին մեղմորեն և քնքշաբար քննադատում գործող իշխանություններին, բայց ոչ ամենևին Նիկոլ Փաշինյանին, կրկին փորձում շեղել հանրությանը։

Նշելով, թե մասնակցելու է ընտրություններին՝ տալիս է բացարձակ անիրատեսական, իրականության հետ աղերսներ չունեցող խոստումներ, նախօրեին էլ հայտարարել է, թե հնարավորություն են ստեղծելու, որպեսզի մարդիկ 40 հազար դոլարով 10 տարում բնակարան ունենան։ Նույնիսկ տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները կարող են փաստարկել, որ այսօրվա պայմաններում այս հայտարարությունը բացարձակ իրատեսական է։ Ըստ երևույթին, գաղափարազուրկ քաղաքական ուժերի դաշտեր նետելով՝ իշխանությունը փորձում է կրկին պառակտել ընդդիմադիր դաշտը, ձայներ փախցնել և հնարավորություն չտալ մասնակցելու լայն ճակատով գործող իշխանությունների դեմ, «Օստապ Բենդերից» ոչնչով չտարբերվող կուսակցապետերն էլ հաճույքով աջակցում են Փաշինյանի այս ծրագրերին։

Լարիսա Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular