ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չի հավատում Փաշինյանի «կոկորդիլոսի արցունքներին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տակավին, երկու օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հավաստիացնում էր, թե Հայաստանը բնավ չի նպաստում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը, անգամ օրինակներ էր բերում։ Մինչդեռ, ժամեր անց ԱՄՆ կառավարության նոր դիրեկտիվը վկայեց՝ Փաշինյանի «լացին» չեն հավատում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում գերմանացի լրագրողը հարց էր տվել Ռուսաստանի դեմ սանկցիաները շրջանցելու մասին՝ նշելով, որ ՌԴ առևտուրը նվազել է Եվրամիության հետ, բայց Հայաստանի հետ մեծացել է։ Գերմանիայի կանցլերը կարճ պատասխանել էր, թե այդ մասին խոսել են Փաշինյանի հետ, հույս ունեն, որ սկզբունքները պահպանվում են։

Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ գերմանացիներին համոզում էր, թե իր կառավարությունը պահպանում է այդ սկզբունքները, իսկ սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցությունները ոչ ավելին են, քան խոսակցություններ։

«Իրականությունն ուղիղ հակառակն է, և ես պիտի Ձեզ բերեմ մի օրինակ, որ անցյալ տարվա գարնանն արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, որ ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,- ասել էր նա։

Պարզվեց, իրականությունը բոլորովին հակառակն է։ Միացյալ Նահանգների կառավարությունը հորդորել է իր ընկերություններին խստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո: Նահանգներն զգուշացնում է, որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հնարավոր հետապնդումների։ Միանգամից երեք ազդեցիկ նախարարություններ՝ արդարադատության, առևտրի և ֆինանսների, համատեղ հայտարարությամբ նշել են, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ:

Հրապարակված ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքները անօրինական կերպով հասցնելու համար»: Թերևս, ԱՄՆ վարչակազմի այս արձագանքը ուղիղ պատասխանն է Նիկոլ Փաշինյանին, որ նրան ամենևին չեն հավատում, սակայն դեռ հանդուրժում են, զուտ ՌԴ դեմ իրենց գործողություններին աջակցելու համար։

Լուսինե Ավետիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular