ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր պաշտոնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծես Մաքսիմ Գորկին է ասել. «Հրաշալի պաշտոն է մարդ լինելը»: Կարելի է զարգացնել կամ լրացնել այդ միտքն ու հավելել. մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր, ամենաբարձր պաշտոնը: Մա՛րդ մնալ կյանքի բոլոր հանգամանքներում: Եկեք միասին դիտարկենք հետևյալը: Օրերս՝ փետրվարի 28-ի կեսգիշերին մոտ, Հունաստանում խոշոր ու ահավոր վթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել մարդատար և բեռնատար գնացքները, ինչի հետևանքով ավելի քան 40 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Ի՞նչ է եղել հետո: Իսկ հետո եղել է այն, որ Հունաստանի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Տեղեկանալով կատարվածի մասին՝ Հունաստանի նախագահն ընդհատել է Մոլդովա կատարած այցն ու շտապել է աղետի վայր: Մայրաքաղաքում բողոքի հախուռն ցույցեր են եղել նաև: Բնականաբար, վթարի պատճառների հետաքննություն է սկսվել: Բայց, չսպասելով այդ քննության ավարտին, Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ ստանձնում է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը, և հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Ի՞նչն է հատկանշական. Կոստաս Կարամանլիսը նաև հայտարարել է. «Նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել»:

Չէ, դուք հասկանո՞ւմ եք, որ մարդը, անկախ այն բանից, թե կոնկրետ ինքն ինչ չափով է մեղավոր կոնկրետ ողբերգության համար, իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ընդգծում, որ նման եղելությունից հետո անհնար է ապրել՝ ձևացնելով, թե բան չի եղել: Հունաստանի տրանսպորտի նախարարն իրականում ինչ-որ մի արտառոց բան չի արել կամ ասել, նա իրեն մարդավարի ու մարդավայել է պահել: Ընդամենը: Բայց նրա այդ պահվածքի խորապատկերում է՛լ ավելի է աչք ծակում Հայաստանի ներկա իշխանությունների անպատկառությունն ու թքածունեցածությունը: Զինվորական կացարանի տակ հարմարեցված կառույցում ողջ-ողջ 15 զինվոր այրվեց:

Ո՞վ հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Ի՞նքը, իր պաշտպանության նախարա՞րը: Ո՛չ: Անգամ սուգ չհայտարարեցին... Հրահրիչ ու անպատասխանատու կոչերով և վարած քաղաքականությամբ երկիրը տարան պատերազմի, որտեղ հազարավոր զինվորականներ զոհվեցին, ի լրումն՝ հազարավոր ընտանիքներ հայրենազրկվեցին, ահռելի տարածքային կորուստներ ունեցանք: Ո՞վ է հրաժարական տվել, ո՞վ է պատասխանատվություն վերցրել: Հակառա՛կը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր մերձավորները, թե՛ ՔՊ-ն՝ ամբողջ կազմով, իրարահաջորդ ողբերգություններից հետո շարունակում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել, ավելի ճիշտ՝ ի՜նչ է եղել, որ...

Իրենք ո՛չ հրաժարական են տվել, ո՛չ էլ տալու են, որովհետև, պետք է ենթադրել, որ է՛ն գլխից հրաժարական են տվել ամենաբարձր ու ամենակարևոր պաշտոնից, այն է՝ մա՛րդ լինելը, մարդ մնալը: Մինչդեռ իրենք գերադասում են... իշխանություն մնալ, թեկուզ Հայաստան «գնացքն» անդունդը գցեն, միայն թե՝ իշխանություն մնան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular