ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Զովք սուպերմարկետների ցանցի շուրջ հյուսված սարդոստայնը խճճվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Զովք սուպերմարկետների ցանցի շուրջ հյուսված սարդոստայնը խճճվում է:

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում ներդրված այդ ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Ընդհանուր առմամբ՝ բյուջե չի վճարվել 4.127.611.164 ՀՀ դրամ գումար: Արդյունքում կալանավորված է սուպերմարկետի տնօրեն Արամ Արամյանը, տնօրեն Ռաֆիկ Ալիխանովը և գլխավոր հաշվապահը: Սուպերմարկետում պնդում են, որ նման չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Ընկերության փոխտնօրեն Ռաֆայել խաչատրյանը լրատվականի հետ զրույցում ասաց, որ հիմք ընդունենք այն ինչ իրենց հաղորդագրությամբ արդեն հայտնել են:

Ճշտող հարցերին, թե ըստ իրենց, որոնք են այն անօրինական քայլերը, որ թույլ են տրվել վարույթ իրականացնող մարմնի կողմից՝ մասնավորապես խուզարկության ժամանակ, նշեց, որ տեսախցիկներն անջատել են, առգրավվել են այն ինչը չպետք է վերցնեին:

Լրատվականի այն խնդրանքին, որ քննիչների, ըստ իրենց, անօրինական գործողությունների մասով ավելի հասցեական անդրադառնալու համար, տրամադրեն իրենց շահերը ներկայացնող փաստաբանի անունը, որը օրենքի շրջանակներում կներկայացնի խախտումը, Ռաֆայել Խաչատրյանը, նախ խուսափողական պատասխաններ տվեց, ասաց, որ ունեն ներկայացուցիչների խումբ, բայց տվյալ պահին նպատակահարմար չեն գտնում ասել, թե ով է փաստաբանը: Տեղեկացանք, որ այդ թիմում ընդգրկված է փաստաբան Երեմ Սարգսյանը, որին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան: 


Օրենքի շրջանակում խուզարկության թույլտվությունը տրամադրվում է դատական կարգով և առգրավվում է այն, ինչ կարող է առնչություն ունենալ գործը բացահայտելու համար: Տրամաբանական է, որ տեսախցիկների DVR համակարգը և սերվերները պիտի առգրավվեին: ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ Զովքի մարտավարական պաշտպանությունը հասկանում են, սակայն կաշկանդված չեն իրենց գործողություններում, իսկ ինչ վերաբերում է խուզարկության գործընթացին, դրա հետ ցանկացած անհամաձայնության դեպքում կարող են վիճարկել դատական կարգով: 
Իսկ ինչո՞ւ անյպես ստացվեց, որ որոշվեց ստուգումներ անցկացնել «Զովք» սուպերմարկետների ցանցում:

Բանն այն է, որ նոր մասնաճյուղ բացվեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Մեգամոլի մասնաճյուղի մոտ: Նշվում է, որ տնտեսական մրցակցությամբ է պայմանավորված ստուգումը, ինչը, և իր բոլոր հայտարարություններում ասում է սուպերմարկետի ղեկավարությունը: Սա տեսակետ է, որը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց կա նաև փաստ՝ ստուգում և հայտնաբերված առերևույթ չարաշահում:

Եթե սուպերմարկտը չարաշում չաներ, ապա քննությամբ ինչ-որ տվյալներ ի հայտ չէին գա, բայց այդ 4մլրդ 127 մլն գերազանցող չարաշահման արդյունքում է գուցե հնարավոր եղել կարողանալ բացել ևս մեկ մասնաճյուղ: Սա ևս տեսակետ է, որն իրականության մեջ կարող է գոյություն ունենալ: Այս հարցին տնտեսական մրցակցության տեսակետից երբևէ չի անդրադարձել ՏՄՊՊ հանձանժողովը:  

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular