ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներն Արցախում խաղաղապահների նոր հրամանատար են փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտվելու է։ Ռուստամ Մուրադովից հետո Վոլկովի պաշտոնավարումը չափազանց դժգույն և գունատ էր, և հատկապես Լաչինի միջանցքի շրջափակումը լրջորեն խաթարել է ռուս խաղաղապահների հեղիանակությունը ոչ միայն Արցախում, այլ նաև ողջ տարածաշրջանում։

Մեր տեղեկություններով՝ արդեն շուրջ 2 ամիս է Ռուսաստանի իշխանությունները խաղաղապահ զորքերի նոր հրամանատար են որոնում՝ Վոլկովի փոխարեն նշանակելու համար, ընդ որում փորձում են գտնել այնպիսի հեղինակավոր զինվորական, որը կկարողանա ոչ միայն գլուխ հանել Արցախում ստեղծված խնդիրներից, արդյունավետ կառավարել խաղաղապահ զորակազմին, այլ նաև ունենա բավարար կամք և հմտություններ՝ քաղաքական թնջուկից գլուխ հանելու։

Լաչինի միջանցքի փակումը և ռուս խաղաղապահների չափազանց իներտ գործողությունները սասանել են խաղաղապահ զորախմբի հեղինակությունը նույնիսկ Արցախում, որքան էլ, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը դարձել է ռուս խաղաղապահը։ Այս հանգամանքը հրաշալի հասկանում են Ռուսաստանում, ինչպես նաև դրանից բխող բոլոր հետևանքները, ուստի և գիտակցում են, որ հարկավոր է նշանակել այնպիսի զինվորականի, որը կկարողանա կոշտ և արդյունավետ հարաբերվել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունների հետ, էլ չասած Արցախի և արցախցիների իրավունքների անհրաժեշտ պաշտպանությունը։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը լուրջ խնդիրների է բախվել նման զինվորական գտնելու հարցում, հնարավոր բոլոր հեղինակավոր գեներալներին պարզապես տեղափոխել են ուկրաինական ճակատ, որը այսօր առաջնային է Ռուսաստանի համար, ուստի և Անդրեյ Վոլկովին ավելի արժանավոր փոխարինող գտնելու փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել, միևնույն ժամանակ Ռուսաստանն ինքն էլ հասկանում է, որ եթե չկարողանա շտկել իրավիճակը, ապա տարածաշրջանում կարող է լրջորեն կորցնել իր ազդեցությունը։

Սուսաննա Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular