ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր առաջիկա անելիքների պլանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի ապագայի համար կարևոր այն ոլորտները, որոնց ուղղությամբ շարունակելու է աշխատանքները և որոնց ուղղված են լինելու իր և իր կողմից հիմնադրված՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության ծրագրերը։

Ինչպես հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, հանդիպմանը նա ընդգծել է, որ իր նպատակը շարունակում է մնալ անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ։

Նա նկատել է, որ այս տարի Ղարաբաղյան շարժման 35-րդ տարին է նշվում, բայց պայքարը դեռ շարունակվում է: «Շատերի համար պայքարը պատերազմ է, պայքարը զոհեր են: Իմ ընկալմամբ պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանձնացվել է պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ իրականացվելու են ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը. «Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար»:

Նա նշել է, որ անցած տարվա նոյեմբերին հիմնադրված «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախի աջակցությանն ուղղված ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների և հանրային նշանակության ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Արցախում:

Խոսելով իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության կարևորության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թափանցիկությունն իր կողմից որդեգրվել էր որպես հիմնական սկզբունք, քանի որ թափանցիկ գործելաոճն է արդարության հիմքը. «Մնալով Արցախում՝ ես շատ հետևողական եմ լինելու, որպեսզի այդ սկզբունքները պահպանվեն»: Այս համատեքստում նա անդրադարձել է սոցիալական նոր արտոնություններ (կոմունալ վճարումների և այլնի մասով) տրամադրելու շուրջ քննարկումներին՝ նշելով, որ նման որոշումների կայացումը պետք է լինի թափանցիկ, հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ միջոցների հաշվին է դա իրականացվելու, այն դեպքում, երբ բյուջեն հաստատվել է պակասուրդով, իսկ ստանձնած նախորդ սոցիալական ծրագրերն ու պարտավորությունները դեռևս չեն կատարվել:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև Արցախին վերաբերող «կարմիր գծերի» պահպանման անհրաժեշտության մասին, որոնք չհատելը, ըստ նրա, չափազանց կարևոր է լինելու Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով. «Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել «կարմիր գծերը»: Մենք հետևողական ենք լինեու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular