Վրաստանի խորհրդարանի մոտ բախումները շարունակվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանի մոտ շարունակվում են բախումները իրավապահների եւ ցուցարարների միջեւ։
Բողոքի ցույցի պատճառը օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծից դրա մասնակիցների դժգոհությունն է։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 7 ցուցարար բերման է ենթարկվել։
Նշվում է, որ խորհրդարանականների համար ամոթի միջանցք կազմակերպելու ցուցարարների փորձերը հանգեցրել են իրավապահների հետ բախումների։ Բացի այդ, մասնակիցները սկսել են ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։