ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը հայտարարել է «Ֆրանսիական Աֆրիկայի դարաշրջանի» ավարտի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիական Աֆրիկայի» քաղաքականությունը, որը ենթադրում էր Փարիզի ոչ պաշտոնական խնամակալությունը Աֆրիկայի նախկին գաղութների նկատմամբ, հեռանում է, և դրա փոխարեն նոր հավասարակշռված համագործակցություն է սկսվում։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսաֆրիկայի դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Մակրոնը Գաբոն կատարած այցի ժամանակ։

Նա նշել է, որ հաճախ է լսում, որ «Ֆրանսիային վերագրվում են մտադրություններ, որոնք նա այլևս չունի» և նշել է, որ ինքը մտադիր չի եղել ազդել Գաբոնի ներքին քաղաքականության վրա։ Նրա խոսքով, երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը, և իր այցը նպատակ ունի՝ փաստելու ժողովուրդների միջև բարեկամությունը։

«Ես այստեղ եմ՝ հավասարակշռված գործընկերություն կառուցելու կլիմայի և բազմազանության, տնտեսության, արդյունաբերության և այլ հարցերի շուրջ», - եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular