ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերքումների շարան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից օրեր անց և Բաքվում Սերգեյ Լավրովի հանդիպումներից մեկ օր հետո, երեկ Խոջալուում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում, տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, ընդ որում կողմերից յուրաքանչյուրը հանդիպման օրակարգն ու քննարկման հարցերը յուրովի են մեկնաբանել։

Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցերը, Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ, լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։ Բաքուն արմատապես այլ պայմաններ է ներկայացրել, որոնք իբր քննարկվել են, նշվում է, թե քննարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Կողմերը նաև ներկայացուցիչներ են նշանակել հանդիպումների համար։ Ադրբեջանական պատվիրակությունը երեկ ղեկավարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մահմեդովը, որին ներկայացնում են որպես Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու։

44-ամյա Մահմեդովը ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, դպրոց հաճախել Շուշիում, 2020 թվականից Միլլի Մեջլիսի պատգամավոր է։ Արցախից հանդիպմանը մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Ռուս խաղաղապահները այլ մանրամասներ չեն հայտնում։

Արցախի ԱԳՆ-ն է տեղեկություն տարածել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերաբերյալ, նշել, թե Արցախի հանրապետության քաղաքական իրավիճակին վերաբերվող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել, իսկ հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանությունները իրականությանը չեն համապատասխանում։ «Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունը իր ժողովրդի ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թվականի հանրաքվեի ժամանակ», - նշում են Արցախի ԱԳՆ-ից։

Այդուհանդերձ, արդեն իսկ հանդիպումը և քննարկած հարցերի շրջանակը վկայում են, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկմամբ հասել է իր հիմնական նպատակներից մեկին և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին։

Լինա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular