ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է հայկական կողմից բանակցողը. EXCLUSIVE

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի քանի աղբյուրներից տեղեկանում ենք, որ արդեն երկրորդ անգամ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Ադրբեջանական և ռուսական աղբյուրները հանդիպումից նաև լուսանկար են հրապարակել, որտեղ երևում են երկու կողմերը: Քանի որ Արցախը և Հայաստանը չեն հանրայնացնում բանագնացի ով լինելը, ապա մնում է միայն այլ աղբյուրների օգնությամբ հասկանալ թե ով է: Ադրբեջանը համապարփակ ինֆորմացիա է տվել իրենց կողմի ներկայացուցչի վերաբերյալ՝ նախապես հրապարակելով լուսանկարը և նաև թիմում ընդգրկված անձանց: 

No description available.

Այս նկարի ձախ հատվածում  Արցախի ներկայացուցիչներն են:  Առաջին հատվածում երևացող տղամարդուն նույնականացնել չի հաջողվում: Վերջինիս նույնիսկ Արցախում չեն ճանաչում: Նկարում երկրորդը վերջերս Արցախի ԱԽՔ նշանակված Սամվել Շահրամանյանն է: Նա 2018թ-ի հունիսից մինչև 2020թ մայիս ամիսը եղել է Արցախի ԱԱԾ տնօրենը, ունի գեներալ-մայորի կոչում: 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, որը հանդիսանում է մինչ այժմ: Հարուստ կենսագրական, մասնագիտական երկարատև աշխատանք ԱՀ ոստիկանությունում: Այս դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ Արցախն անձամբ չի ներկայացնում իր ներկայացուցչին: Իսկ արցախցիները վստահո՞ւմ են նրան: Եվ, որ ամենակարևորն է ո՞ւմ ձեռքերն են երևում լուսանկարում, գուցե Շահրամանյա՞նը չէ խմբի ղեկավարը:


Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ հավելյալ տեղեկություն է ներկայացրել Ադրբեջանի ներկայացուցչի վերաբերյալ: «Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական  գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի»  և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարարություններով և մասնակցել հակահայկական միջոցառումների՝ խոսելով հայերիս հանդեպ, իբր, «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին։


Փաստ է, որ այս հակահայ անձն արդեն իսկ հասցրել է կեղծ տեղեկատվություն տարածել այսօրվա հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը»,- գրել է նա։

Աննա Ավետիսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular