ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին Լարիսա քաղաքի մերձակայքում ուղևորատար գնացքի վթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Նրա հայտարարության տեքստը հրապարակել է Kathimerini թերթը։

«Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից: Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր այդքան անարդարացիորեն հեռացան և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը Հունաստանի պետական ​​ու քաղաքական համակարգի անվերջ սխալների համար»,- նախարարի խոսքը մեջբերում է թերթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular