ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը զգուշացրել է Ադրբեջանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցը բավականին ուշագրավ հայտարարությունների տեղիք է տվել։

Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևին և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանում ողջունում են այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմաը։

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն էլ Լավրովն ասել է, թե Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցում։ Ավելին, ըստ Լավրովի՝ Բաքուն պատրաստ է, իսկ Երևանը դեռ վերջնական համաձայնություն չի տալիս հանդիպման վերաբերյալ։

«Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- ընդգծել է Լավրովը։

Ըստ էության, սա նեղացածության և կշտամբանքի խոսք է՝ ուղղված հայկական կողմին, որն էլ հենց հրաժարվել էր նախորդ հանդիպումից։ Բայրամովի հետ հանդիպման ևս մեկ ուշագրավ հայտարարություն էլ կապված է Լաչինի ճանապարհին անցակետեր դնելու Բաքվի պահանջի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարը կարճ և կտրուկ հայտարարել է, թե որևէ անցակետ չի լինելու այդ ճանապարհին։ Լաչինի ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով գտնվում է ռուսական խաղաղապահների ազդեցության տակ, որոնք էլ թույլ չեն տա, որպեսզի Ադրբեջանը անցակետեր տեղադրի և վերահսկի ոչ միայն Արցախի բնակչության, այլ նաև, առաջին հերթին, ռուս սահմանապահների շարժը և երթևեկությունը։

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունն էլ Բաքվում մեծապես ուղղված է  եղել ոչ թե հայկական կողմին, այլ ավելի շատ զգուշացումներ են պարունակել Ադրբեջանին։ Թերևս չի բացառվում, որ Լավրովի այցից հետո Ադրբեջանը ստիպված լինի բացել Լաչինի միջանցքը, հատկապես հիմա՝ Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճռից հետո, երբ Ադրբեջանը իմիջային լրջագույն կորուստ կարող է ունենալ ճանապարհը չբացելու դեպքում, Ռուսաստանն էլ ունի սեփական դեմքը փրկելու խնդիր և փորձելու է այդ միջանցքի բացումը ներկայացնել ոչ թե որպես դատարանի իմպերատիվ պահանջի կատարում, այլ ռուսական կողմի բարի կամքի դրսևորում։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular