ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկում են համախմբվել իրենց և իրենց առաջարկների շուրջ, սակայն իրենք քայլ չեն անում կամ որտե՞ղ է փնտրվող բանալին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անդուդի եզրին: Սա ընդունում են բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր և իշխանական, նաև հայկական երկու պետությունների քաղաքացիները: Այլ հարց է, որ ամեն մեկն այդ ճգնաժամից դուրս գալու իր մոտեցումներն ու մեխանիզմներն ունի: Իշխող քաղաքական ուժը չի ընդունում իր ձախողումները: Իհարկե, տարբերակը, որ միտումնավոր են ձախողում իրականության մեջ կարող է և գոյություն ունենալ, քանի որ նեղ մասագետներից շատերը, այս կամ այն փաստարկով կարողանում են հիմնավորել իրենց այդօրինակ մտածելակերպը:

Միգուցե փորձում են ամեն ինչ լավ անել, բայց հակառակ էֆեկտ է տալիս, գուցե, իրենց համար եղած տարբերակներից լավագույն  է, իսկ հասարակությունը քանի որ չգիտի այս կամ այն առաջարկի մյուս տարբերակները, ապա չի կարող գնահատել ընտրության լավը կամ վատը լինելը: Իսկ մյուս ընդդիմադիր գործիչները հստակ գիտեն, որ այս իշխանությունը չի հաջողելու և առաջարկում են չվստահել՝ մի քիչ ընդհանրական վերցրած, լսել, թե ինչ է ասում իշխանությունը և անել հակառակը:

Ընդդիմադիր բևեռում մեկ այլ ճյուղ էլ կա՝ անկախ նրանից թե ով և ինչն է տապալել, ընդունում են արդեն ունեցածը նշաձող և այդտեղից առաջարկում են երկիրը ոտքի կանգնեցնելու իրենց նախագծերը: Այս ուժերը, թիմերը, ՀԿ-ները մեկ ընդհանուր գիծ ունեն՝ բոլորն առաջարկում են համախմբվել իրենց և իրենց առաջարկների շուրջ: Իհարկե համախմբումը պետք է նպատակ հետապնդի, ինչը և չի արվում: Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում հայտարարում էր, որ համախմբում է պետք և հիմա էլ կարծում է, որ եթե դա  իր շուրջ չէ, ապա թող գոնե լինի Արայիկ Հարությունյանի շուրջ: Իհարկե, այստեղ համախմբում տերմինն իրագործվում է, բայց հիմքում գաղափար չկա:

Կան թիմեր, ովքեր կոչ են անում միանալ, ստեղծել ազգային պետություն, անվտանգային շուրջ համակարգեր, հզոր տեխնոլագիական կենտրոն դարձնել երկիրը, տնտեսապես ինքնաբավ և այլն: Հետաքրքրական է լինի, այն կուսակցություն, թե անհատ՝ կանգնած են շրջանագծի վրա, բայց ոչ մեկ դեպի կենտրոն քայլ չի անում: Որևէ մեկը չի ասում միանում եմ, ասում են՝ եկեք միացեք: Այստեղ հանուն ազգային շահի անձնական շահը մի կողմ դնող ուժ չկա և հենց սա է ամրացնում գործող իշխանության դիրքերը: Այդ բոլորը ուժերը խոսում են միասնական հայրենիք ունենալու մասին:

Այդ քաղաքական ուժերը և առանձին անհատները, քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց անկախ նրանից թե իրենց թիմից առանձին անհատներին ինչպես են վերաբերում, բայց անձամբ իրենք, երբ պարտավոր են դա անել՝ մի կողմ դնել անձնական շահն ու քայլեն շրջանագծի կետրոն՝ չեն անում: Մի պահ պատկերացնենք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Վազգեն Սարգսյանը 500 մահապարտների ջոկատ հավաքելիս ասեր, հավաքվեք և գնացեք ամենաթեժ կետերում կռվելու, այլ՝ ոչ թե եկեք գնանք ու ես ձեր հետ: Գուցե՞, իսկապես պատերազմի ելքն այն ժամանակ այլ լիներ: Գործուն քայլելը լավագույն օրինակն են: Ի դեպ շրջանագծի կենտրոնը դեռ դատարկ է, գուցե՞ այնտեղ նաև շատ սպասված բանալին:

Աննա Ավետիսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular