ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց 1-9 դասարանների աշակերտների համար:

Այսօր հիմնական դպրոց հիմնելու նախագիծը հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում:

Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

Բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասաց․ «Աշխատանքները պլանավորել ենք ավարտել այնպես, որ հնարավոր լինի դպրոցը բացել 2023/2024 ուսումնական տարվա համար, ընդունելությունը իրականացվելու է երեխաների տրամաբանությունը ստուգելու ճանապարհով: Այս պահին վերջնական հստակ կարգ չկա, այն մշակման փուլում է: Հավանաբար ընդունելությունը կիրականացնենք առաջին տարում 1-6-րդ դասարանի տարիքի աշակերտների համար»:

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոցում, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև՝ բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular