ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է գնել իրավապահների հավատարմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը մեծ-մեծ քայլերով սլանում է դեպի բռնապետություն, իսկ դրա կարևոր հանգրվաններից մեկը իրավապահ համակարգի անվերապահ հավատարմությունն է։

Այդ հավատարմությանը հասնելու համար Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնում, պետական գումարներն անողոքաբար վատնում է՝ ոստիկաններին ու քննիչներին, պարեկներին ու դատախազներին գնելու համար։ Ազգային ժողովում այժմ քննարկվում է հերթական օրինագիծը, որի նպատակը մեկն է՝ գնել դատախազությանը։

Եվ բնավ էլ զարմանալի չէ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնութագրումը այդ օրինագծին՝ «Դատախազապետություն»։ Նոր օրինագծով դատախազների աշխատավարձերը գրեթե կրկնակի կավելանան։ Ընդ որում, եթե այլ դեպքերում փաշինյանական վարչախումբը ատեստավորում է մտցնում, ապա դատախազների աշխաավարձերի բարձրացումը ատեստավորումից կախված չի լինելու։

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդունվելու դեպքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Աշխատավարձի բարձրացումը լինելու է հավելումների տարբերակով, քանի որ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը համակարգային անհամաչափություն կարող է առաջացնել պետական պաշտոնյաների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։

Վարչախումբն առաջարկում է արդեն ապրիլից կիրառել այս նորամուծությունը։ Արդյունքում, դատախազները նախարարից ավելի շատ գումար կստանան, շահագրգռված կլինեն ավելի վայրի և ապօրինի մեթոդներով, ատամներով պաշտպանել իրենց «տիրակալի» շահերը, ընդդիմադիրների դեմ կեղծ մեղադրանքներ կարել, հետապնդումներ և բռնաճնշումներ իրականացնել։

Հատկապես, որ դատախազությունն առանցքային օղակ է այս ասպարեզում։ Նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ խնդիր ունի՝ արժանանալու հին և հմուտ դատախազների սիրուն և նվիրվածությանը։ Իսկ դրա համար կարևորն օրենքի գերակայությունը չէ, այլ պետության հաշվին, հարկատուների գրպանից դատախազներին գնելը։ 

Սուրեն Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular