ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պետական ​​գործակալությունը հայտնել է Զանգեզուրի միջանցքով Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի պետական ​​գործակալության տնօրեն Ջավիդ Աբդուլլաեւը հայտարարել է Զանգեզուրի միջանցքով դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» (խոսքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների մասին է) այլընտրանքային էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի Եվրոպա փոխադրման մեկնարկի համար տեխնիկական խնդիրներ չկան․ «Տարածքները լիովին ինտեգրված են Ադրբեջանի Հանրապետության էներգետիկ համակարգին։ Այս տեսանկյունից արտահանումը խոչընդոտող տեխնիկական խնդիրներ չկան։ Մենք այլընտրանքային էներգիայի հսկայական ներուժ ունենք։ Մասնավորապես, մենք ունենք շատ լուրջ հիդրոպոտենցիալ, մինչդեռ մեր երկրի արեւային եւ հողմային ներուժը գնահատվում է մոտ 10 գիգավատ։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքները BP-ի հետ՝ 240 մեգավատ հզորությամբ առեւտրային մասշտաբով արեւային կայանի կառուցման համար, եւ երկրաբանական եւ երկրատեխնիկական ուսումնասիրություններ են ընթանում»:

Ջավիդ Աբդուլաեւը հավելել է, որ այլընտրանքային էներգիան Զանգեզուրի միջանցքով կտեղափոխվի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա. «Մեր այլընտրանքային գիծը նույնպես դիտարկվում է Զանգեզուրի միջանցքով։ Ինչպես հայտնի է, Ջաբրայիլում դրվել է 330 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի հիմքը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ մայիս։ Այս կայանի աջակցությամբ Զանգեզուրի միջանցքով հնարավոր է էլեկտրաէներգիա արտահանել Նախիջեւան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա։ Այս հարցը քննարկվում է, եւ մենք վստահ ենք, որ այդպես էլ կլինի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular