ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՞ երաշխիք, որ Ալիևը կկատարի նոր պայմանագրի կետերը, եթե անտեսում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային բոլոր ելույթներում աղաղակում է, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չի կարողանում կատարել իր պարտավորությունները։

Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդում է մյուս հակասական  հայատարարությունը՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի տարբերակ է առաջարկել և, եթե Ադրբեջանը համաձայնի, ապա պատրաստ է ստորագրել։ Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ կա՞  երաշխիք, որ Ալիևը կկատարի նոր պայմանագրի կետերը։ Իրականում ոչ մի երաշխիք գոյություն չունի: Բնականաբար, դա միայն Արցախին չի վերաբերում, այլ նաև Սյունիքին՝ դրա նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն։

Փաշինյանին պետք է հարցնել՝ դա ի՞նչ պայմանագիր է և ի՞նչ կետեր են։ Վերահաստատվում են արդյո՞ք Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթի կետերը: Արդյո՞ք հրաժարվել են Արցախից և Սյունքից, Սևանի և Էրիվանի նկատմամբ  բացահայտ արտահայտած նկրտումներից Ալիևը հրաժարվե՞լ է, թե՞ հարցին կանդրադառնա Արցախը ստանալուց հետո:

Նիկոլ Փաշինյանը  միայնակ որոշում կայացնելու իրավունք չունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճնշումների միջոցով կարողանում է իր ուզածին հասնել: Իսկ, այսպես կոչված, միջազգային հանրության համար Ադրբեջանը ճիշտ է գործել, քանի որ իր ուզածին հասնելը Հայաստանն ընդունել է։ Եթե հիմա որևէ երաշխիք և փաստաթուղթ չի գործում, ապա ով էլ լինի երաշխավոր կողմը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ մեկ ուրիշը, կկարողանա՞ ապահովել այդ պայմանգրի պատշաճ կատարումը, թե՞ կրկին կբավարարվեն կոչերով։ Հայկական կողմին այդ կոչերը բավարարում են, իշխանությունը գործուն, սաստող քայլեր չի նկատում միջազգային հանրությունից, սակայն հայտարարում է, որ արտաքին քաղաքականությունը հիանալի վիճակում է:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պայմանագիրն այս կամ այն կերպ ստորագրելն աշխարհաքաղաքական խնդիր է՝ հաշվի առնելով, որ խնդիրներ կան Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ստորագրություն դնելով՝ ինքն այս կամ այն բլոկի մեջ է մտնում, որը,  ցանկացած տարբերակում, հղի է հետևանքներով։ Եթե ընդունվի Արևմուտքի առաջարկն, ապա Ռուսատանը մեզ չի ներելու, իսկ եթե Ռուսաստանինը, ապա Արևմուտքում Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը: Քանի որ Հայաստանը բանակցություններում որևէ դիրք չունի, ուստի աշխատում է այնպես անել, որ և՛ Արևմուտքը գոհ մնա, և՛ Ռուսաստանը: Թեև հակված է ավելի շատ գոհացնել Արևմուտքին: Այստեղ հայկական կողմը չի հետապնդում հայկական շահը: Կա անձի և աշխարահաքաղաքական բևեռների շահերի բախում: Հենց այս համատեքստում էլ կազմվում են պայմանգրի կետերը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular