ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում չեն կարողանում օմբուդսմենի թեկնածու գտնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանիը։ Երեկ ուշ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հավաքվել են կուսակցության գրասենյակում, որտեղ հանդիպում է կայացել վարչապետի պաշտոնը զբաղեցնող նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են խորհրդարանի աշխատանքի հետ կապված հարցեր՝ այդ թվում ընդդիմության մի շարք նախաձեռնությունները ձախողելու ուղղությամբ։ Ամենաառանցքային հարցը, որ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածու առաջադրելն է։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հայտնել է, թե առայժմ որևէ հայտնի և իշխանության նկատմամբ լոյալ իրավաբանի չի կարողացել համոզել զբաղեցնել այդ խնդրահարույց պաշտոնը, որը արդեն ամսից ավելի թափուր է մնացել Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո։ Փաշինյանը նշել է, որ մեկ երկու օրվա ընթացքում վերջնականապես կկողմնորոշվի օմբուսդմենի թեկնածության հարցով, սակայն չի բացառել, որ թեկնածու առաջադրել հենց խմբակցության կազմից, ուստի և ինչպես նշել էր մեր լրատվամիջոցն ավելի վաղ, ՔՊ-ում քննարկվող երկու թեկնածուներին՝ Հերիքնազ Տիգրանյանին և Արուսյակ Ջուլհակյանին հայտնել է, որ կարող են նրանցից որևէ մեկը զբաղեցնել օմբուսդմենի պաշտոնը։ Վերջիններս առանձնապես դժգոհ չեն այդ զարգացումից, սակայն նշել են, որ ևս մեկ-երկու օր պետք է սպասել հասկանալու համար արդյոք իշխանություները կարողանում են այլ որևէ թեկնածու ներկայացնելու։ 
Ցանկացած պարագայում ում էլ որ ներկայացնեն, լինի դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավո՞ր, թե՞ դրսից ներմուծված որևէ անձ, օմբուսդմենը լինելու է ոչ թե Մարդու իրավունքների, այլ Փաշինյանի իրավունքների պաշտպան, իր բոլոր գործողություններն էլ համաձայնեցնելու է գործող իշխանությունների հետ, ավելին, տարբեր մարդկանց օմբուդսմենի պաշտոն առաջարկելուց, առաջին իսկ պայմանը հենց դա է եղել, որ պետք է համաձայնվեն անցնել Փաշինյանի թրի տակով և գործող իշխանությունների քաղաքական տրամաբանությամբ գործել, և հենց այդ պատճառով է, որ շատերը հրաժարվել են իրենց առաջարկվող այդ պաշտոնից՝ հասկանալով, որ ոչ միայն վարկաբեկվելու են որպես օմբուդսմեն, այլ նաև որպես իրավաբան՝ չկարողանալով առնվազն նվազագույն չափով առաջարկ կատարել օմբուդսմենի պարտականությունները։

Արթուր Մուսայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular