ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանն ու Մարգարեթ Թետչերը. կանանց դերը Հայաստանում պետք է արժևորել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Տնային տնտեսություն վարելու խնդիրներին ծանոթ յուրաքանչյուր կին մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ, «Երկաթյա լեդի» մականունով հայտնի Մարգարեթ Թետչերն է այդ մասին ասել։ Նրա խոսքով՝ «այսօր կինն իրեն դրսևորելու բազում հնարավորություններ ունի։ Մեզանից շատերն անգամ երկրներ են ղեկավարում»։ Հայաստանն, իհարկե, Մեծ Բրիտանիա չէ՝ կայացած ժողովրդավարությամբ, պետական ինստիտուտներով, անխափան գործող համակարգով, պետականության ավանդույթներով, բայց և Հայաստանն էլ պետք է ձգտի լավագույնին, օգտագործի աշխարհի առաջատար պետությունների օրինակը։ 

Եվ զարմանալի չէ, որ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը Բրիտանիայի նախկին վարչապետի այդ ուշագրավ մեջբերումն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։ Գաղտնիք չէ, որ կանայք շատ հարցերում հաճախ գերազանցում են տղամարդկանց, ավելի կազմակերպված են, էքստրեմալ իրավիճակներում լավ են կողմնորոշվում, կոնսենսուսի չեն գնում բացասական երևույթների հետ ու սկզբունքային են։ Հատկապես, Մարգարեթ Թետչերի օրինակը, ով աչքի էր ընկնում իր կոշտ և անզիջում դիրքորոշումներով, իսկ նրա օրոք Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի ամենահզոր տերություններից մեկը։ 

Մանե Թանդիլյանի գրառումը խորհրդանշական է, ակնարկ, որ ժամանակն է ավելի մեծացնել կանանց դերը, նրանց կարևորագույն պաշտոններ վստահել, ու, թերևս, կանայք ավելի լուրջ արդյունքներ կգրանցեն։

Առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, ըստ մամուլի, «Ապրելու երկիրը» ևս մասնակցելու է, ընդ որում, հենց Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։ Եվ ուշագրավ կլինի տեսնել, թե ինչպես է հմուտ և կառավարման համակարգի զգալի փորձ ուենցող Մանե Թանդիլյանը պայքարում մրցակիցների դեմ, ներկայացնում իր տեսակետներն ու դիրքորոշումները, օրավուր խնդիրների լուծման տեսլականը։ 

Աննա Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular