ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաագայի դատարանի որոշումն ունի բացթողումների շարք հենց Հայաստանի կողմից, որի մասին չի խոսվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաագայի դատարանի որոշումը ներկայացվում է որպես համընդհանուր ձեռքբերում, սակայն այն ունի բացթողումների շարք հենց Հայաստանի կողմից, որի մասին չի խոսվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ որոշումից պետք է դեռ հնարավորինս շատ օգուտներ քաղել։ Իհարկե, չմանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է։ Դրա հիմնական նպատակը՝ Լաչինի միջանցքի բացումը, իրականություն չէ, նույնիսկ այն դեպքում, երբ արդեն կատարված է քաղաքական պահանջը։ Հաագայի դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշմամբ բավարարվել է ՀՀ երեք պահանջներից ընդամենը մեկը, մնացած երկուսը մերժվել են՝ ապացույցների անբավարարության հիմքով:

ՀՀ միջնորդության բավարարված մասով Ադրբեջանը պարտավոր է, ըստ իրավական ձևակերպումների, ոչ թե բացել Լաչինի միջանցքը, այլ որպես պետություն զերծ մնալ այն փակ պահելուն ուղղված գործունեություններ կատարելուց։ Ի՞նչ է, մինչ այժմ Ալիևն ասում էր, որ ի՞նքն է միջանցքը փակել, կամ առհասարակ, միջանցքը փակ լինելու փաստն ընդունե՞լ է։ Ոչ։ Ըստ Ալիևի, միջանցքը փակ չի եղել, իսկ եթե փակել են, ապա դա արել են ռուս խաղաղապահները։ Իրենք էլի չեն անի, մաքսիմում քայլը, որ Ալիևը կարող է անել, դա բնապահանական ՀԿ-ներին կոչ անելն է դադարեցնել իրենց խաղաղ բնապահպանական ակցիան և վերջ։

Հաագային դատարանը, իր ոճին և կանոնադրությանը համապատասխան, պետք է նաև նշեր միջանկյալ որոշման կատարման ժամկետները, որից ձեռնպահ է մնացել, իսկ իր պահանջում Հայաստանը դրան չի էլ անդրադարձել։

Իրականում Հաագայի դատարան հասնելը հիանալի էր, ելույթի տեքստը ևս շատ գեղեցիկ էր, բայց բովանդակության գնահատականը ժամանակ է դնում և այն դեռ անբավարար է։

Աննա Ավետիսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular