ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունն է թույլ տվել, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կողմ դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:

Սովորական պաշտոնական հաղորդագրություն է, որը ՀՀ իշխանության, հատկապես, արտաքին գերատեսչության համար պետք է առնվազն ամոթալի լինի: Հենց այս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է, որ Թուրքիան բացահայտ միջամտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ կարելի արձանագրել, որ կողմ է դարձել, հստակ խոսում է իր նկրտումների մասին: Մինչ Փաշինյանի իշխանության գալը, ամեն անգամ, երբ Թուրքիան փորձ էր անում միջամտել հայ-ադրբեջանական խնդրին, ամենաքիչը նրան հիշեցնում էին 100-ամյա վաղեմություն ունեցող ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության մասին: 2018թ-ից ի վեր ԱԳ նախարարները փոխվում էին սովորական խանութի աշխատակցի կամ դռնապանի նման: Ում այդ պահից հարմար չէր աշխատելը, գնում էր այլ վայրում աշխատելու: Իհարկե, այս կադրային քաղաքանությունը միայն ԱԳ նախարարի պաշտոնի մասին չէ, այլ համակարգային բնույթ է կրում: Հայեցողական պաշտոնի դերը կամ լավ չեն բացատրել, կամ էլ սխալ են հասկացել: Թե որ նախարարի հատուկ գործողությունը կամ անգործությունն է Թուրքային թույլ տվել միջամտել մի հարցի, որի իրավունքն ինքը չի ունեցել և պետք է չունենար էլ, դժվար է գնահատական տալ, քանի որ հայեցողական պաշտոնակիրները ենթարկվել են անձիշխան կառավարման համակարգի գլխավոր հրամանատարին:

Հենց ՀՀ իշխանութունն է Էրդողանին հրավիրել մասնակցելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծմանը: Նա ոչ միայն եկել է, այլև հայտարարել, որ պատրաստ է ընդառաջ գնալ ՀՀ իշխանության լալահառաչ խնդրանքներին և բացել ՀՀ սահմանը, իսկ նախապայմանը Ադրբեջանի պահանջները կատարելն է՝ Զանգեզուրի միջանցքի բացում, Արցախից հրաժարում: Մեծ հաշվով հիմա սրանք են քննարկվում: Հենց այդ նույն ՀՀ իշխանությունն այնպես արեց, որ Ռուսաստանին հնարավորինս հեռու պահին հարցի կարգավորումից: Իսկ այդ չափազանց «մարդասեր» վերաբերմունքի դիմաց Ռուսատանի պատասխան ապտակը շատ չի ուշանալու, իսկ Թուրքիան և Ադրբեջանն արդեն անցել են գործողության՝ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է, համատեղ զորավարժությունների գործնական կիրառությունն  էլ որոշ ժամանակով հետաձգեց Թուրքայում տեղի ունեցած երկրաշարժը: Արտաքին քաղաքականության սխալները դեռ զգացվելու են սահմանում: Ի վերջո, մարդիկ իրար հարվածում են այն ժամանակ, երբ խոսքով բացատրածը չեն հասկանում:


Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular