ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած հայցադիմումը իսկական գլխացավանք է դարձել դատավորների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վահե Հակոբյանը նախորդ տարվա մայիսի 13-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտչական տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, հերքման գրառումը հայցվորի կողմից ներկայացված բովանդակությամբ սահմանելու, և ոչ նյութական վնասի գումարի բռնագանձման պահանջների մասին։

Հայցադիմումը նախ մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին, ով  վարույթ է ընդունել այն։

Դատական երկրորդ նիստին Քոչարյանի ներկայացուցիչը բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել դատավոր Փիլոսյանին այն հիմնավորմամբ, որ վերջինս հանդիսանում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինը, իսկ Մելիքյանն ունի ընդդիմադիր հայացքներ, ուստի նրա կինը  չի կարող անաչառ քննել գործը։ Բնականաբար, դատավորը մերժել է նման անհեթեթ հիմնավորմամբ միջնորդությունը։ Հետագայում դատական նիստերից մեկը չի կայացվել դատավորի մասնագիտական քննարկմանը մասնակցելու պատճառաբանությամբ, իսկ հաջորդ նշանակված նիստի օրը Փիլոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն արդեն դադարեցրեց։

Ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի հայցադիմումը մակագրվեց դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում լիազորություններն այսօր ևս դադարեցվեցին այն հիմնավորվամամբ, որ Նախշքարյանը դատապարտել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումը։

Ստացվում է, որ միայն թե ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի գործը վերջնակետին  չհասնի, և դատարանը ստիպված չլինի այդ գործով արձանագրել անհերքելի զրպարտության փաստը, դադարեցվում են լիազորությունները։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular