ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունն է թույլ տվել, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կողմ դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:

Սովորական պաշտոնական հաղորդագրություն է, որը ՀՀ իշխանության, հատկապես արտաքին գերատեսչության համար պետք է առնվազն ամոթալի լինի: Հենց այս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է, որ Թուրքիան բացահայտ միջամտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ կարելի է արձանագրել, որ կողմ է դարձել, հստակ խոսում է իր նկրտումների մասին:

Մինչ Փաշինյանի իշխանության գալը, ամեն անգամ, երբ Թուրքան փորձ էր անում միջամտել հայ-ադրբեջանական խնդրին, ամենաքիչը նրան հիշեցնում էին 100-ամյա վաղեմություն ունեցող ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության մասին: 2018թ-ից ի վեր ԱԳ նախարարները փոխվում էին սովորական խանութի աշխատակցի կամ դռնապանի նման: Ում այդ պահից հարմար չէր աշխատելը, գնում էր այլ վայրում աշխատելու: Իհարկե, այս կադրային քաղաքանությունը միայն ԱԳ նախարարի պաշտոնի մասին չէ, այլ համակարգային բնույթ է կրում: Հայեցողական պաշտոնի դերը կամ լավ չեն բացատրել, կամ էլ սխալ են հասկացել: Թե որ նախարարի հատուկ գործողությունը կամ անգործությունն է Թուրքային թույլ տվել միջամտել մի հարցի, որի իրավունքն ինքը չի ունեցել և պետք է չունենար էլ, դժվար է գնահատական տալ, քանի որ հայեցողական պաշտոնակիրները ենթարկվել են անձնիշխան կառավարման համակարգի գլխավոր հրամանատարին:

Հենց ՀՀ իշխանութունն է Էրդողանին հրավիրել մասնակցելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծմանը: Նա ոչ միայն եկել է, այլև հայտարարել, որ պատրաստ է ընդառաջ գնալ ՀՀ իշխանության լալահառաչ խնդրանքներին և բացել ՀՀ սահմանը, իսկ նախապայմանը Ադրբեջանի պահանջները կատարելն է՝ Զանգեզուրի միջանցքի բացում, Արցախից հրաժարում: Մեծ հաշվով հիմա սրանք են քննարկվում:

Հենց այդ նույն ՀՀ իշխանությունն այնպես արեց, որ Ռուսաստանին հնարավորինս հեռու պահին հարցի կարգավորումից: Իսկ այդ չափազանց «մարդասեր» վերաբերմունքի դիմաց Ռուսատանի պատասխան ապտակը շատ չի ուշանալու, իսկ Թուրքիան և Ադրբեջանն արդեն անցել են գործողության՝ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է, համատեղ զորավարժությունների գործնական կիրառությունն  էլ որոշ ժամանակով հետաձգեց Թուրքայում տեղի ունեցած երկրաշարժը: Արտաքին քաղաքականության սխալները դեռ զգացվելու են սահմանում: Ի վերջո, մարդիկ իրար հարվածում են այն ժամանակ, երբ խոսքով բացատրածը չեն հասկանում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular