ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 հազար զինծառայողին փրկելու համար պետք էր զիջել Արցախի Հանրապետության զգալի մասը, ապա 120 հազար շրջափակման մեջ գտնվող քաղաքացիների փրկագինը ո՞րն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս է աշխատում իշխանության քաղաքանությունը, երբ խոսքը վերաբերվում է թշնամիների հետ հարաբերություններին: 2018-ին նախկին իշխանությանը մեղադրում էին զիջողականության մեջ, հայտարարում էին, որ պատրաստվում է 5+2  շրջան վերադարձնել Ալիևին և դրա գինն ընդամենը Արցախի մնացյալ հատվածի անկախությունն էր լինելու և հայտարարում էին, որ բերելու են «ոչմիթիզականություն»: Այս տրամադրվածությանը կար այն ժամանակ, երբ բանակցությունները սկսում էին սեփական կետից և հայտարարում էին, որ բանակցում են այն, ինչ պետք է, և պարտադիր չէ, որ դրա մասին իմանան երեք միլիոն վարչապետերը: Չնայած նրան, որ 2018-ին նաև խոստանում էին, որ ժողովրդի թիկունքում ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, ինչը 2020 թվականը հակառակն ապացուցեց:

2020թ-ին արտաքին քաղաքականության՝ «ինչ ուզում այն էլ բանակցում ենք թեզը», ավարտվեց «Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությամբ», որն էլ դարձավ պատերազմի սկիզբ, և եկավ նոր թեզեր առաջ քաշելու ժամանակը: Իր իսկ գնահատմամբ՝ 20 հազար զինծառայողի կյանքը փրկելու համար Փաշինյանը որոշեց զիջել Շուշին, ապա առանց մեկ փամփուշտի հանձնել Քարվաճառը, հետո Աղավնոն, Սուսը, Լաչինինը, Սյունիքի գյուղերն էլ անվանեց Էյվազլի և այլ ադրբեջանական անուններով, Սև լճի 20 տոկոսի համար կռիվ անելու կարիք էլ չկար, և այլն:

Իհարկե, ողջամիտ մարդն առնվազն կասկածելու իրավունք ունի, թե ինչպես կարող է 20 հազար զինված զինծառայող մնալ 5.5 կմ2 մակերես ունեցող տարածքում: Այնուամենայնիվ, եղավ այն, ինչ ունենք. առանց կրակոցի հանձնվեց Արցախի տարածքի մեծ մասը, վարչապետի գնահատմամբ՝ 20 հազար հոգու կյանք փրկելու համար: Տանք տարածքը, որ փրկենք 20 հազարի կյանք, հետո կյանքեր փրկելու համար Սև լճի 20 տոկոսի համար կռիվ չանենք, տանք ճանապարհը, որ հարձակում չլինի, Լաչինի միջանցքը ուժով չբացենք, որ կռիվ չլինի, քարտեզներ տանք, գերիների մի մասին բերենք, հեռացնենք Ռուբեն Վարդանյանին, որ Լաչինի միջանցքը բացվի: Վերջին գործարքը դեռ չի իրականացել թշնամու  կողմից, հավանաբար այլ պայման էլ կա: ՔՊ անդամներն էլ առաջ են քաշում՝ Արցախը տանք լա՞վ է, թե Հայաստանը:

Իսկապես, եթե 20 հազար զինծառայողին փրկելու համար պետք էր զիջել Արցախի Հանրապետության զգալի մասը, ապա 120 հազար շրջափակման մեջ գտնվող քաղաքացիների փրկագինը ո՞րն է:  «Սրա դիմաց սա» սկզբունքով ՀՀ տարածը հազիվ մի քանի  տարի բավականացնի: Հատկապես, որ մեկ տարում 144 կմ2 արդեն օկուպացված է առաց ոչ մի պայմանի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular