ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի գործերը վատ են. նվիրատուները «լվանում են ձեռքերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ՝ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Իսկ ինչ պատկեր է գրանցվել նախորդ տարի:

Եվ այսպես՝ 

Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։

«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 1 000 000 դրամ: Մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն 250 000 դրամ է փոխանցել, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:

Նվիրատուների ցուցակում հայնդիպում ենք Վահագն Թևոսյանի անուն-ազգանունը, նա ընդամենը 1000 դրամ է նվիրաբերել հիմնադրամին։ Թևոսյանը, հիշեցնենք, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, այժմ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։

Նվիրատուներից մյուսը, որը 5000 դրամ է փոխանցել, և ենթադրվում է, որ փոխանցումը կատարել է Հայաստանից, Կլառա Ջանգիրյանն է։ Այդպիսի անուն-ազգանունով քաղաքացի Հայաստանում չկա, փոխարենը՝ կա Կլարա Ջհանգիրյան անուն-ազգանունով անձ, ով ԲԴԽ նախագահի նախկին ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն փոխանցել է 2 000 000  դրամ: Ըստ «Հայբիզնեսբանկ»-ի հաշվետվության՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունենում ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի (MFM Global invest AG) բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել Հայաստանի Կենտրոնական բանկը, քանի որ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։

Մոհամադ Մաքքին Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 50 000 ԱՄՆ դոլար:

Լերման Մեսրոպյան անուն ազգանունով անձը հիմնադրամին է փոխանցել 5000 ԱՄՆ դոլար:

«ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ԲՀ-ն փոխանցել է 4 000 000 դրամ:

Արմեն Կարապետյան անունով քաղաքացին փոխանցել է 850 $:

Ինչ վերաբերում է խոշոր չափի փոխանցումներին, ապա 200 հազար դրամից մինչև 37 մլն դրամ բոլոր փոխանցումները կատարվել են անանուն։ 

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն 10 000 000 դրամ է նվիրաբերել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին:

«ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ի նվիրաբերած գումարը նույնպես կազմում է 10 000 000 դրամ: 2015-ին ՀԵՏՔ պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ տվյալ ՍՊԸ-ն պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին

Ղևոնդ Էմյանը նվիրաբերել է 5 000 000 դրամ: Նման անուն ազգանունով անձի փնտրտուքը համացանցում որևէ բան չտվեց, գտնվեց միայն մեկ ԱՁ, որը զբաղվում է հրավառության միջոցառումների կազմակերպմամբ:

Եթե 2018-ին հանգանակվել էր ավելի քան 270 միլիոն դրամ, 2019-ին՝ 756 միլիոն դրամ, 2020-ին՝ 421 միլիոն դրամ, 2021-ին՝ 1, 9 միլիոն դրամ, իսկ 2022-ին 11 ամիսների ընթացքում՝ 126001 դրամ: Կտրուկ նվազել են նաև նվիրատվությունները սփյուռքից և դա հասկանալի է․ հատկապես պատերազմից հետո սփյուռքի վստահությունը ՀՀ իշխանությունների հանդեպ կտրուկ նվազել է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular