ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետքայլ չի լինելու, գնալու ենք առաջ»․ Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանի գործող ընդդիմադիր ազգային ուժերն առնվազն արել են 3 մեծ փորձ այս իշխանություններից ազատվելու և երկիրը զարգացման բնականոն փուլ բերելու իմաստով։ Այս մասին «Բեկում» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դա «Հայրենիքի փրկության» շարժում էր, այնուհետև ընտրությունները, որ մենք դիտարկում էինք սրանցից ազատվելու  միջոց և Դիմադրության շարժում։ Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, ընդդիմադիր քաղաքական դաշտում կար լայն կոնսենսուս, որ այս իշխանությունից օր առաջ պետք է ազատվել։ Նոյեմբերի 11-ից սկսած տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր, շատ էին խոսում, որ նոյեմբերի 9-ից հետո իշխանությունը փողոցում քցած էր, բայց 11-ից ղեկավարների ձերբակալեցին, այնուհետև տարբեր քաղաքական գործիչների, բայց, այնուամենայնիվ, մարդիկ, քաղաքական ուժերը իջել էին փողոց՝ գնահատելով, որ գլխավոր հարցը, որ պետք է լուծվի, երկրին պատերազմ և պարտություն բերած իշխանությունից օր առաջ ազատվելն է։ Այդ օրերին ստեղծվեց «Հայրենիքի փրկության» շարժումը, 17 կուսակցություններ միավորվեցին, առաջադրեցին վարչապետի միասնական թեկնածու։ Ո՞րն էր այդ շարժման գլխավոր պահանջը, հիմա շատ է  մոռացվել, դրա համար կարճ էքսկուրսիա անենք․ մենք առաջադրեցինք վարչապետի միասնական թեկնածու, պահանջում էր երեք բան՝ կառավարության հրաժարական, առաջարկվել էր, որ պետք է ձևավորվի նոր կառավարություն, կայունացնի երկրի իրավիճակը, տեղի ունենա արտահերթ ընտրություններ։ Վազգեն Մանուկյանը մեր միասնական թեկնածուն էր, 4 ամիս տևեց «Հայրենիքի փրկության» շարժումը, անցանք այդ ճանապարհը, շատերը մոռացել են ինչեր տեղի ունեցան, ձերբակալություններ, բռնություններ,այդ շարժումը հասավ այն հանգրվանին, որ այս իշխանությունը չէր կարողանում ազատ տեղաշարժվել, գործունեություն ծավալել և հայտարարվեց ընտրության մասին»,- հիշեցրեց պատգամավորը:

Խոսելով «Դիմադրութուն» շարժման մասին՝ նա նշեց, որ այն ունեցել է բազմաթիվ ձեռքբերուներ, նաև թերություններ ու բացթողումներ, որից պետք է հետևություն անել և գնալ առաջ:

«Մենք ունենք խնդիրներ, որոնք դեռ չենք կարողացել լուծել, առաջին խնդիրը, որ մեր ժողովրդի մոտ չկա այն խորը համոզումը, որ այս ամեն ինչի պատճառը օրվա իշխանությունն է: Իրենք կարողացել են հասնել նրան, որ ով էլ լիներ այսպես էր լինելու, սա ճակատագիր էր, Արցախյան շարժումը եւ պայքարի վերջը սա էր լինելու, որովետեւ հնարավոր չէր արդյուքնի հասնել, եւ սրա համար իրենք պատասխանատվություն չեն կրում և հաջորդն այն է, որ ով էլ գա՝ այս վիճակն է լինելու: Եթե գա ազգային իշխանություն՝ հաստատ կարողանալու ենք նախ կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա: Մեր գլխավոր խնդիրն է լրջորեն նախապատրաստվենք եւ պայքարը շարունակել, այս իշխանությունը ամեն օր նորանոր կորուստներ է բերելու»,-ասաց Սաղաթելյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular