Ի՞նչ է թաքնված ԵՄ–ի Հայաստան առաքելության ծխային վարագույրի հետևում. Փորձագետի բացատրությունը տպավորիչ է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv–ն գրում է, որ այս տարվա փետրվարի 20-ին Հայաստանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը, որի լիազորությունները սահմանված են 2 տարի ժամկետով։
«Քաղաքական տնտեսություն» գիտահետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցրել է, որ առաքելության կազմում են նաև ֆրանսիացի ժանդարմներ և գերմանացի ոստիկաններ։ Ելնելով դրանից փորձագետը եկել է այն եզրակացության, որ եվրոպացի պատվիրակները Հայաստան են եկել Իրանի և Ռուսաստանի զորքերի տեղաշարժերին հետևելու նպատակով։
Մաթևոսյանին նաև անհանգստացնում է այն փաստը, որ նախորդ առաքելության աշխատանքի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին շարունակվել են կրակոցներ հնչել: «Առաջիկա երկու տարիները կարող են դառնալ 2018-2020 թվականների կրկնությունը, այսինքն սահմանին համեմատաբար հանգիստ լինի, և կասեն՝ տեսեք, եվրոպացի դիտորդները եկել են իրենց հետ խաղաղություն բերելով»,- ասել է վերլուծաբանը։
Ըստ այդմ, դրանից հետո որոշակի ուժեր կսկսեն լոբբինգ անել ռուսական ուժերը Լեռնային Ղարաբաղից և հենց բուն Հայաստանից դուրս բերելու գաղափարը։ Եվ եթե նրանց իսկապես հաջողվի ձերբազատվել ռուսական ռազմական ներկայությունից, ապա հայերը կարող են բախվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերի կրկնության հետ։ Այդ հարցում Բենիամին Մաթևոսյանը որևէ կասկած չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը