ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվում է. Բաբայանն անցել է սպառնալիքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ինչպես և սպասվում էր ընդունել է պետնախարար դառնալու առաջարկը և արդեն իսկ դիմում է ներկայացրել՝ Գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։

Ներսիսյանը շուտով կնշանակվի պետնախարարի պաշտոնում և կդառնա այն ձեռնասուն գործիքը թե՛ Արայիկ Հարությունյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Միևնույն ժամանակ Արցախում կատարվող իրադարձությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Փաշինյանն առանձնապես չի վստահում Արցախի իշխանություններին և փորձում է նրանց վրա ազդեցության այլ լծակներ ունենալ ոչ միայն նոր պետնախարարի նշանակումով։

Թերևս հենց այդ հանգամանքով է պայմանավորված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի Արցախ գործուղումը։ Վերջինս բավականին լավ արդեն տեղավորվել է այնտեղ և աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում։ Երեկ էլ հայտարարություն է տարածել, իբր իր Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ Բաբայանը եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։

Սամվել Բաբայանի խոսքով՝ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելն այլևս չի ստացվում։ «Երբ խաբում եք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրպանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակության հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին»,- ասում է Բաբայանը, որը նույն 2020 թվականին Արցախի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր և անձամբ է ներդրում ունեցել Արցախի լրջագույն պարտության մեջ։ Ավելին Բաբայանն ինքն է նախկիններին մեղադրում Արցախը թուրքին հանձնելու մեջ՝ նրանց Արցախ-Հայաստանի հանցագործ խունտա անվանելով։

«Մի անգամ ասել եմ , հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանցագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության»,-ասել է Բաբայանը՝ խոստանալով բոլորին պատասխանատվության ենթարկել. «Բայց խոստանում եմ Բաքվին չեմ հանձնելու, ձեր դատաստանը նույն ժողովուրդն է անելու Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»։

Սամվել Բաբայանի այս սպառնալիքները վկայում են, որ Փաշինյանը նրան հատուկ է ուղարկել Արցախ, որպեսզի կարողանա սանձել թե՛ Արայիկ Հարությունյանին, թե մյուս քաղաքական ուժերին, թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված Արցախում քաղաքական վերջին սրումը, երբ ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել Ազգային ժողովի նիստին։

Առաջիկայում Արցախում նոր ներքաղաքական սրացումներ են սպասվում, որոնք սռեղծված իրավիճակի և Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում ոչ թե նպաստելու են Արցախի իրավունքների ապահովմանը, այլ նորանոր վտանգների առաջ են կանգնեցնելու։

Ըստ էության, Փաշինյանը փորձում է հենց արցախցիների ձեռքով Արցախը հանձնել Ադրբեջանին, հետագայում իր սեփական կաշին կրկին փրկելու համար։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular