ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դեռ երկար կմնա առանց ՄԻՊ-ի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններն այդպես էլ չեն կարողանում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտնել։ «Քաղաքացիական պայմանագիրը» իրենց առաջարկած մի քանի թեկնածուներին նույնիսկ չի կարողանում համոզել ստանձնել օմբուսդմենի պաշտոնը։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ պաշտոնը թափուր մնալուց հետո եռամսյա ժամկետում նոր ՄԻՊ պետք է ընտրվի։ Շուտով արդեն կլրանա 1 ամիսը, ինչ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպան չունի։

Ընդդիմությունը կտրականապես հրաժարվել է որևէ թեկնածու ներկայացնել՝ հասկանալով, որ իրենց առաջադրած թեկնածուները որևէ շանս չունեն ընտրվել այդ պաշտոնում, իսկ ամբիոնը քաղաքական նպատակներով օգտագործելու դեպքում կարող են լրջագույն խնդիրների բախվել՝ ընդհուպ մինչև իշխանության հետ նոր ծեծկռտուքներ։ Իշխանությունն ինքն էլ չի կարողանում իրեն առնվազն դրական կամ չեզոք տրամադրված իրավապաշտպաններից որևէ մեկին առաջադրել օմբուսդմենի պաշտոնում։

Մեր տեղեկություններով՝ այս օրերին քննարկվում է ՔՊ կազմից թեկնածու առաջադրելու հարցը, եթե որևէ մեկին առաջադրեն, ապա նա ստիպված կլինի նախ դնել մանդատը, ապա և դուրս գալ կուսակցություններից։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս քննարկվում է 2 անուններ «Քաղպայմանագրի» ցանկից՝ Հերիքնազ Տիգրանյանի և Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունները։ Վերջիններս բնավ էլ դեմ չեն զբաղեցնել կարևորագույն այդ պաշտոնը, մինչդեռ Փաշինյանը նրանց և իր կուսակիցներին հորդորել է սպասել որոշ ժամանակ մինչև հնարավոր լինի մեկ այլ ավելի քիչ վարկաբեկված թեկնածուի առաջադրել, կամ էլ անցկացնել ՄԻՊ պաշտոնում։

«Քաղպայմանագրում» ևս հակված են դրսից առաջադրվող թեկնածությանը և չեն ցանկանում Տիգրանյանին կամ Ջուլհակյանին գործուղել ՄԻՊ գրասենյակ՝ հստակ հասկանալով, որ այդ երկուսը, ի տարբերություն ՔՊ մյուս անդամների, գոնե պատկերացնում են, թե ինչ է պատգամավորական աշախատանքը և որոշակի կրթական ցենզ ունեն, իսկ նրանց մանդատը դնելու դեպքում Ազգային ժողովում կարող է հայտնվել հերթական անգրագետը, որը նույնիսկ մեկ միտք չի կարողանա իրար կապել, ուստի և առնվազն ևս մեկ ամիս, Հայաստանը կմնա առանց մարդու իրավունքների պաշտպանի։

Նարե Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular