ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում խոչընդոտում են ակտիվները գրանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փեսայի ընկերության անունով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների իրավունքները  խախտվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր միջազգային սկանդալ է հասունանում, որը կարող է ՀՀ վարկանիշի վրա խիստ բացասական ազդեցություն ունենալ:

Ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանում, որպես օտարերկրյա ներդրող, գրանցված են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի իրավունքները «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի անվանական բաժնետոմսերով: Ընկերության իրավունքները ֆիքսված են նաեւ ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 01.02.2003թ.-ի միջազգային համաձայնագրով:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ահազանգ է ստացել՝ առ այն, որ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շարունակաբար խախտվում են «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ»-ի՝ որպես օտարերկրյա ներդրողի  իրավունքները, որոնք փաստացի հանգեցնում են  սեփականազրկման, ինչը միջազգային համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված սեփականության երաշխիքի իրավունք է:

Պարզվում է՝ «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերությունը, 2016 թ.-ից սկսած, փորձում է օգտվել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի տնօրինման իրավունքից՝ օտարելով ու փոխանցելով բաժնետոմսերը՝  հօգուտ Ղազախստանում գրանցված «ԲՏԱ բանկ» բաժնետիրական ընկերության, սակայն տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով նշված գործարքը չի գրանցվում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, ավելին՝ նույնիսկ չի ակտիվացվում «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության արժեթղթերի հաշիվը:

Նման պայմաններում օտարերկրյա ներդրող հանդիսացող  «ԶՌԼ ԲԵՏԱԼԻԳՈՒՆԳՍ ԱԳ» ընկերության իրավունքները կոպտորեն խախտվում են, ինչի մասին բազմիցս տեղեկացվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, սակայն մինչ օրս որեւէ գործընթաց չի իրականացվել, չի ստուգվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի՝ կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթների պատշաճ իրականացումը, չի իրականացվել վարչական վարույթ կամ ստուգում: 

Դժգոհություն կա՝ առ այն, որ նախկին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջամտությամբ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի օգտին կայացվել են մի շարք անօրինական դատական ակտեր՝ խախտելով օտարերկրյա ներդրողի իրավական պաշտպանությունը եւ անվտանգությունը: 

Օտարերկրյա ներդրողի օրինական պահանջն է ապահովել արժեթղթերի հաշվի ակտիվացումը եւ միջազգային պայմանագրով երաշխավորված ընկերությանը պատկանող բաժնետոմսերի  սեփականության իրավունքի պաշտպանությունը եւ տնօրինումը:

Հիշեցնենք, որ «ԲՏԱ» բանկը Ղազախստանում պատկանում  է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի փեսային»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular