ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ գնով է Հայաստանը մտածում «հաշտվել» Թուրքիայի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru–ն գրում է, որ վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունների, որոնք որոշակի հույս կամ նույնիսկ վստահություն են հայտնում, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերելք են ապրում, և շուտով երկրները կվերահաստատեն դիվանագիտական ​​շփումները, կբացեն սահմանը և այլն։ Հասկանալու համար, թե կա՞ գոնե ինչ որ հիմք այդ հայտարարություններում կամ ընդհանրապես ի՞նչ նպատակով են արվում դրանք, հարկ է հիշեցնել այդ երկրների միջև լարվածության հիմնական կետերը։ Եվ նաև պարզել, թե ո՞ր փուլում են (լուծում, թե սրացում) այդ հարցերը։


Այդ կետերից մեկն, իհարկե, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունն է: Համաձայն Խորհրդային Մեծ հանրագիտարանի պատմական Հայաստանի տարածքում, որի մի մասն այն ժամանակ պատկանում էր Թուրքիային և կոչվում էր Արևմտյան Հայաստան, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ապրում էր 2,5 միլիոն հայ։ 1915-1916 թվականներին այդ 2,5 միլիոնից 1,5 միլիոնը ոչնչացվել է թուրքական իշխանությունների հրամանով, իսկ ավելի քան 600 հազարը բռնի տեղահանվել, արդյունքում Արևմտյան Հայաստանի տարածքը մնացել է առանց բնիկ հայ բնակչության։


Այժմ արժե բերել մի քանի օրինակներ, որոնք արտացոլում են ժամանակակից Թուրքիայի վերաբերմունքն այդ խնդրին։ Օրինակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքելով Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ներկայացմանը հայտարարել է. «Մենք (օրինագիծը) ընկալում ենք որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»։


Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի նակտմամբ՝ ով նախաձեռնողն էր այդ օրինագիծը, քանի որ «նա խախտել է խորհրդարանի օրենքի և բարոյականության նորմերը»։ Մեկ այլ օրինակ է, երբ Թուրքիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Մուստաֆա Թանրըքուլուի դեմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարության համար։ Նրան կասկածել են «թուրքական հոգևոր արժեքները վիրավորելու» մեջ։


Նման օրինակներ էլի կարելի է բերել։ Պարզապես պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կտրականապես հերքում է այդ փաստը և չի պատրաստվում գոնե մոտ ապագայում փոխել իր դիրքորոշումը։
Երկրորդ առանցքային կետը Ղարաբաղի հարցն է։ Այսօրվա իրադարձությունների համատեքստում ակնհայտ է այդ հարցում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։ Էրդողանը ուղղակիորեն է խոսում այդ մասին։ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ, և աջակցության խոսքեր է հայտնում նաև հիմա, երբ Լաչինի միջանցքն արդեն երկու ամսից ավելի արգելափակված է, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայտնվել են. խորը հումանիտար ճգնաժամի մեջ:


Այսպիսով, ի՞նչ խաղադրույք է կատարվում, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով որոշել էր այցելել Թուրքիա իր գործընկերոջը, ի դեպ, դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության 30 տարվա ընթացքում երկրորդ անգամ, կամ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթացի և սահմանը բացելու պատրաստակամության մասին: Գուցե՞ դա այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի ներկայացուցիչներին համար է, երբ նրանք հուզվում են տեսնելով թե ինչպես է Հայաստանը հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկում երկրաշարժից տուժած Թուրքիա և ուրախանում պատերազմող երկրների «հաշտեցմամբ»։ Ընդ որում խանդավառ բացականչություններ են հնչում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև 30 տարի փակ սահմանը հանկարծ բացվել է մարդասիրական օգնության համար, և որ Թուրքիայի արտգործնախարարն ու Թուրքիայի նախագահը շնորհակալություն են հայտնել Հայաստանին օգնության համար։


Բայց ի՞նչ պատկեր է ի հայտ գալիս, երբ բոլոր փաստերը ի մի են բերվում: Ի՞նչ Թուրքիայի հետ խաղաղության մասին էր խոսում Հայաստանի կառավարությունը, իսկ մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո ավելի մեծ մոլեգնությամբ է սկսել խոսել։
Այս պահին պատասխանն ակնհայտ է: Խաղաղությունը կարող է հիմնվել միայն այն բանի վրա, որ առաջին հերթին Հայաստանը կդադարի պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և երկրորդ հերթին Հայաստանը կհրաժարվի Լեռնային Ղարաբաղից, քանի որ Թուրքիան չի կարող վիրավորել իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին: Ի վերջո, փրկարարների համար Հայաստանին հայտնած երախտագիտությանը զուգահեռ, Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև Ադրբեջանին և ասել. «Նրանք մեզ հետ են այս դժվարին օրը, ինչպես մենք եղել ենք ղարաբաղյան պատերազմում մեր եղբայրների կողքին»։


Հավանաբար, Հայաստանի որոշակի շրջանակների համար սա իսկապես ցանկալի խաղաղություն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտարարել ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցը «անվտանգությամբ» փոխարինելու իր պատրաստակամության մասին, թեև ռուսական կողմն առաջարկել է հետաձգել Ղարաբաղի հարցի լուծումը ապագայի համար։


Ինչ արժի միայն «Կյանքի խոսք» Հայաստանի աղանդի առաջնորդ  Գոռ Մեխակյանի խոսքը. «Իմացիր, որ Ղարաբաղը ԱՆԻԾՎԱԾ ՀՈՂ է... այնքան արյուն է թափվել նրա վրա, բայց չի հագեցել, ԱՎԵԼԻՆ Է ՈՒԶՈՒՄ»: 


Բայց մի՞թե Հայաստանի ողջ ժողովուրդը համաձայն է հրաժարվել իր պատմությունից և մոռանալ իր եղբայրների զոհաբերությունները։ Թե՞ ընդդիմությունը դեռ հետամուտ կլինի իր ժողովրդի թափած արյանը և կփոխի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պատմության այս ողբերգական ընթացքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular