ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե լինի նոր փորձաքննություն և ռիսկերը գնահատվեն, ապա պարզ է, որ Ամուլսարը չի շահագործվի. Զարաֆյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամուլսարը կշահագործվի:  «... Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինի և Լիդիան Արմենիա ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր:
Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն:


Ընկերությունը նաև պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»:

Սա կառավարության տեսակետն է ի դեմս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի: 
Ուշագրավ է, որ երբ հանքի շահագործումը դեռ գործնական փուլում չէր, քաղաքացիները, բնպահպանները նույնիսկ հերթապահում էին հանքի տարածքում՝ թույլ չտալով, որ աշխատանքներ իրականացվեն: Հիմա, երբ շահագործումն անխուսափելի է  պայքարը բացակայում է: 


Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է, որ ըստ առկա փաստաթղթերի հանքը չպետք է շահագործվի. «Ամուլսարի շահագործման վերբերյալ բնապահբաններս շատ խորն ուսումնասիրություն կատարեցինք՝ պաշտոնական փաստաթղթեր, ռիսկերի գնահատում, եզրակացություններ և այլն: 2018թ-ից վարչապետի հրամանով 8 պրոֆեսիոնալ եզրակացություն դրված է եղել իր սեղանին: Կառավարությունը նաև վարձեց «Էվարդ» միջազգային կազմակերպությանը, ծախսեց 450 հազար դոլար իրենցից եզրակացություն ստանալու համար, որն իր եզրակացությամբ նշեց, որ հիմանական ռիսկերը գնահատված չեն»: 


Զարաֆյանը վստահ է՝ հանքի շահագործումից հետո Ջերմուկ քաղաքն այլևս առողջարանային չի լինի, դառնալու է Բանավան և այդ միլիոնավոր ներդրումները, որ արվել  են առողջարանային քաղաք ունենալու համար, հիմա նրանք ուղղակի զրոյացնում են: Նկատում է, տնտեսական շահերի մասին խոսելիս այս մասը շրջանցում են: 


«Երբ խոսում են տնտեսական օգուտների մասին, անտեսում են, որ չկա գնահատական, թե ինչ վնաս կկրի առողջարանային հատվածը: Ըստ պաշտոնական փաստաթղթերի հանքը պետք է աշխատի 8 տարի, իսկ դրանից հետո, ինչպե՞ս են վերականգնելու կրած վնասները: Ջերմուկցիները, ովքեր հերթապահում էին այնտեղ, իրենցից դժվար էր ազատվել, բայց երբ եղավ 2020թ-ի պատերազմը շատերը գնացին հայրենիքը պաշտպանելու, մեծ մասն էլ վիրավորվեցին և զոհվեցին: Երբ փորձ էր արվում ինչ-որ աշխատանք սկսելու միանգամից 150 հոգի հավաքվում էին, իսկ հիմա ստացվում է, որ այս գործարքի համար բավականին նպաստավոր գործոններ կան:

Հիմա բոլորը զբաղված են անվտանգային հարցերով:  Առողջապահության նախարարն ասում է, բոլոր փորձաքննություններն իրականացրել են: Ոչ մի անգամ առողջապահության նախարարությունը ՇՄԱԳ որոշում տալուց փորձաքննություն չի անցկացնում: Ասում է մոնիթորինգի կարիք կա: Տարբեր-տարբեր մյուս խնդիրների դեպքում նույնիսկ ԱՆ-ն մարդկանց անվճար ստուգում չի անցկացրել: Գուցե այսօր ինչ-որ խումբ ստեղծեն, բայց մինչ այդ չի եղել: Ջրերի աղտոտվածության մասին ենք խոսում, որոնցից ծանր մետաղներ են անջատվելու:

Ունենք դա հավաստող փորձաքննություն: Ոչ մի ռիսկի մասին պաշտոնական եզրակացություն չկա, թեև վարչապետն ասել էր, որ բոլոր ռիսկերը կգնահատենք և նոր կգնանք շահագործման: Փաստորեն կառավարությունը չի կատարել իր տված խոստումը: Եթե լինի նոր փորձաքննություն և ռիսկերը գնահատվեն, ապա պարզ է, որ Ամուլսարը չի շահագործվի»,- եզրափակեց մասնագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular