ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը նոր ճակատ է բացում Ռուսաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմից և Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություններից հետո, երրորդ ճակատը դառնալու է Մոլդովան։

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաև Պոպեսկուն հայտարարել է, թե իրենց կառավարությունը սկսել է ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, իսկ Մոլդովան հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու իր մտադրության մասին։

Նշենք, որ նախօրեին բավականին ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին շատ հանկարծակի կանչել են Լեհաստան, որտեղ նա հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, թե ի՞նչ են իրականում քննարկել Մոլդովայի և ԱՄՆ-ի ղեկավարները, որևէ կերպ չի հաղորդվում, սակայն դրանից հետո Մոլդովան կտրուկ հայտարարել է Ռուսաստանի հետ իր կապերը գրեթե խզելու մասին։

Ավելին, Մոլդովայում հայտարարել են օտարերկրյա հետախուզական ցանցի բացահայտման մասին, որում ներառված են երկրի քաղաքացիներ և օտարերկրացիներ։Նրանք կասկածվում են դավաճանության և լրտեսության մեջ։ Վերջին շրջանում, հատկապես կապված Մերդնեստրի իրադարձությունների հետ, Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ սրվել են։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ստիպված է եղել մի քանի անգամ նախազգուշացում անել Մոլդովային, որ կարող են լուրջ խնդիրների բախվել, սակայն արևմտյան երկրներին չափազանց քիչ է հետաքրքրում Մոլդովայի բնակչության ճակատագիրը, նրանց պետք է ավելի ու ավելի լայն ճակատով պայքարել Ռուսաստանի դեմ, ուստի և ողջ թափով անցել են առայժմ քաղաքական մեթոդներով հարձակման։

Նման մի ճակատ դառնալու ճանապարհին էլ Հայաստանն է, որն այլևս եվրամիության դիտորդների տեղակայումից հետո, չի թաքցնում Ռուսաստանի հետ առկա կապերը թուլացնելու, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու տրամադրությունների մասին։ Առաջիկայում, ընդհուպ խոսում են, որ Արևմուտքը կարող է նման մի օպերացիա իրականացնել Ղազախստանում, որտեղ իշխող Կասիմ Ժոմարտ Տոկաևը ևս մտադիր է պոկվել Ռուսաստանից և սեփական բռնապետությունը կառուցել։

Սարգիս Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular