ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են երկրաչափական պրոգրեսիայով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումից հետո, ինչպես և սպասելի էր, հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են երկրաչափական պրոգրեսիայով։

Բնականաբար, ռուսական կողմը չափազանց ցավոտ է ընդունում Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայման հանգամանքը, իսկ Հայաստանի իշխանություններն օգտվելով իրենց եվրոպացի գործընկերների քաջալերումից և գործող ընդդիմության բավականին թույլ լինելու համգամանքից, ամեն ինչ փորձում են անել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար։ 


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հարցազրույց է տվել սորոսական հայտնի կայքերից մեկին և ընդհուպ մի քանի հայտարարություններ արել, որոնք չեն բխում բացարձակապես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հիմքերից։

Գրիգորյանը նախ հայտարարել է, թե Հայաստանը բացարձակապես մտադիր չէ բանակցել Ադրբեջանի կամ Ռուսաստանի հետ՝ Լաչինի միջանցքի հարցով։ Հիշատակելով եռակողմ հայտարարությունը՝ ըստ որի Ադրբեջանը պետք է ապահովի բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը, իսկ վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները։

Գրիգորյանը նաև հայտարարել է, թե ի տարբերություն Եվրամիության, ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Չի շրջանցվել նաև գազի հարցը։ Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի հնարավոր խափանումների մասին՝ Արմեն Գրիգորյանը բառացի սպառնացել է, թե Հայաստանը գազի խնդիրներ եթե ունենա, կգտնի գործող համակարգերի այլընտրանքային լուծումներ։ 


Հիշեցնենք, որ Հայաստան գազամատակարարման ամբողջ համակարգը ռուսական գազպրոմի սեփականությունն է, և Ռուսաստանն է գազի ոլորտում քաղաքականություն մշակողը և իրականացնողը, ուստի և Հայաստանի գործող վարչախմբի ներկայացուցչի այս հայտարարությունը հստակ սպառնալիք է ռուսական ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շահերին։

Միակ տեղը, որտեղից Հայաստանը կարող է գազ ստանալ դա Իրանն է, թեև այդ ենթակառուցվածքները ևս պատկանում են Ռուսաստանին։ Իհարկե, գործող իշխանությունները մի քանի անգամ տարբեր առիթներով տեղեկություններ են տարածել, թե կարող են ազգայնացնել Գազպրոմի սեփականությունը կամ պետականացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, մյուս կողմից չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի վարչախմբից սպասելի է, որ պայմանավորվածությունների հանգեն Ադրբեջանի հետ՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու նպատակով գազ սկսեն ստանալ հենց Ադրբեջանից։

Ալիսա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular